- Գլխավոր
- Գիտական կենտրոններ լաբորատորիաներ
- Աստղաֆիզիկական հետազոտությունների լաբորատորիա
Աստղաֆիզիկական հետազոտությունների լաբորատորիա
Աստղաֆիզիկական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիան բացվել է 2016 թ.՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի (այժմ՝ Ֆիզիկայի ինստիտուտ) Վ. Համբարձումյանի անվան աստղաֆիզիկայի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի աստղաֆիզիկոսների գիտական բազայի հիման վրա: Լաբորատորիայի գիտական ղեկավարը եղել է ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Մ. Ա. Ղազարյանը: 2017 թ. լաբորատորիայի գիտական ղեկավար է ընտրվել ֆ.մ.գ.թ., լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Է. Լ. Կարապետյանը:
Աստղաֆիզիկական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիան աշխատում է գիտական հետյալ ուղղություններով.
- Գ̸Ա գալակտիկաների ձաբանական, սպեկտրային վիճակագրական ուսումնասիրություններ,
- թվայնացված շրջահայական թիթեղների վրա նոր օբյեկտների հայտնաբերում,
- ցածր գալակտիկական լայնությունն ընդգրկող տիրույթներում, որտեղ նման հետազոտություններ քիչ են կատարվել, կարմիր գերկարմիր օբյեկտների հայտնաբերում, որոնք կարող են լինել ինչպես աստղեր, այնպես էլ միգամածություններ գալակտիկաներ,
- աստղաառաջացման բռնկումով գալակտիկաների ուսումնասիրություն՝ գալակտիկաների էվոլյուցիայի վաղ փուլը հասկանալու համար,
- BL Lacertae տիպի օբյեկտների ուսումնասիրություն, ինչպես նա նրանցից արձակված շիթերի հետագծերի մոդելավորում վիճակագրական տարբեր մեթոդներով,
- հայտնաբերված օբյեկտների բազմակողմանի ուսումնասիրություն՝ օգտագործելով Բյուրականի աստղադիտարանի 2.6 մ ժամանակակից այլ երկրային արտամթնոլորտային դիտակների միջոցով ստացված բարձրորակ նյութը,
- թիթեղների սկանավորման, թվայնացման, աստղաչափման, օբյեկտների դասակարգման արխիվացված հսկայական տեղեկատվության ներդրումը տվյալների բազայում՝ ժամանակակից չափանիշներով մեթոդներով՝ ապահովելով դիտողական նյութերի հասանելիությունը դրանց հիման վրա նոր գիտական ծրագրերի մշակումը:
Լաբորատորիայի գիտական հետազոտությունները գլխավորապես կապված են տիեզերքի անկայուն երույթների հետ, ինչպես նա սկսվել է շրջահայական թիթեղների թվայնացման գործընթացը: