2022 թ․ դեկտեմբերի 20-ին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի քննարկումների սրահում տեղի ունեցավ գիտական խորհրդի ընդլայնված նիստ: Նիստին ներկա էին ԵՊՀ ռեկտոր, աստվածաբանական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ճշգրիտ բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, հայագիտական հետազոտությունների ինտիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Պետրոսյանը, ինչպես նա ինստիտուտի գիտական խորհրդի կազմը, բաժինների լաբորատորիաների ղեկավարները աշխատակիցները (առաջատար ավագ գիտաշխատողներ):
Գիտական խորհրդի նիստի օրակարգում ներառված էին ինտիտուտի՝ 2022 թ. գործունեության հաշվետվությունը ընթացիկ այլ հարցեր:
Նիստի սկզբում ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը առանձնակի կարորեց ԵՊՀ նախկին ռեկտոր, ինստիտուտի հիմնադիր-տնօրեն երջանկահիշատակ Արամ Սիմոնյանի ներդրած ջանքերը գիտական կառույցի կայացման ու զարգացման գործում:
Հաշվետու նիստի միաձայն նախագահող ընտրվեց անվանի արելագետ, դիվանագետ, բ.գ.թ., պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը:
Նիստի մեկնարկին Վ. Պետրոսյանը ներկայացրեց ինստիտուտի՝ 2022 թ. գործունեության հաշվետվությունը:
Վ. Պետրոսյանն իր ելույթում հանգամանալից ներկայացրեց կառույցի կատարած գիտական աշխատանքները, ձեռքբերումները, առկա հնարավոր համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների ընթացքը, ինչպես նա խոսեց առկա հիմնախնդիրների ու մարտահրավերների մասին: Առանձին ներկայացրեց նա գալիք՝ 2023 թ․ ինստիտուտի ծրագրած գիտական գործունեությունը, անդրադարձավ առաջիկա ծրագրերին առկա խնդիրները հաղթահարելու ուղիներին ու մեթոդներին:
Նիստի մասնակիցները հարցերի ելույթների ձաչափով քննարկեցին կատարված աշխատանքների արդյունքները՝ իրենց մտահոգող հարցերն ուղղելով ՀՀԻ տնօրենին, ինչպես նա ներկայացնելով գիտական հետագա գործունեության վերաբերյալ իրենց առաջարկները:
Նիստի արդյունքում գիտական խորհրդի անդամներն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀԻ տնօրենին, վերջինիս՝ 2022 թ. տարեկան գործունեության հաշվետվությունը միաձայն գնահատվեց դրական:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀԻ տնօրենին կարճ ժամանակահատվածում կենտրոնի կատարած արդյունավետ աշխատանքի համար:
ԵՊՀ ռեկտորը ՀՀԻ անձնակազմին ներկայացրեց ԵՊՀ ռազմավարական զարգացման ծրագիրը, ինչպես նա հայագիտական հետազոտությունների ուղղությամբ ԵՊՀ-ի կողմից իրականացվող նախատեսվող բարեփոխումների ծրագրերը գիտահետազոտական ու կրթական ուղղությունների զարգացման իր տեսլականը: