- Գլխավոր
- Գիտական կենտրոններ լաբորատորիաներ
- Գենոմային անկայունության մոլեկուլային մուտագենեզի խումբ
Գենոմային անկայունության մոլեկուլային մուտագենեզի խումբ
Խմբի գլխավոր նպատակն է ուսումնասիրել շրջակա միջավայրի քիմիական, ֆիզիկական կենսաբանական գենաթունային գործոններով մակածված էֆեկտներն ու մշակել դրանց նոր մոլեկուլային կենսամարկերներ՝ in vitro in vivo: Այդ նպատակով կիրառվում են ինչպես դասական գենաթունաբանության (օրինակ՝ ԴՆԹ-կոմետ մեթոդ, միկրոկորիզային թեստ), այնպես էլ մոլեկուլային բջջագենետիկայի (ֆլյուորեսցենտ in situ հիբրիդիզացիա FISH, pod-FISH, Q-FISH) մոլեկուլային գենետիկայի մեթոդներ (ՊՇՌ, իժՊՇՌ, սեքվենավորում)։ Նա կիրառվում է գենոմի խմբագրման CRISPR-Cas9 մեթոդը։&Բ;
Որպես գենոմի անկայունության կենսամարկերներ ուսումնասիրվում են ԴՆԹ-ի քրոմոսոմների վնասվածքների մակարդակները, ԴՆԹ-ի օքսիդացած հիմքերի քանակը, թելոմերների չափի փոփոխությունները, քրոմոսոմներում մտԴՆԹ-ի ներկառուցումները, արտաբջջային կորիզային միտոքոնդրիումային ԴՆԹ-ի մակարդակները ԴՆԹ-ի ռեպարացիայի ու բջջային ցիկլի կարգավորմանը մասնակցող տարբեր գեների մուտացիաները։ Կիրառվում են մարդու առողջ քաղցկեղային բջջային կուլտուրաներ (գլխավորապես 2D) ու տարբեր հիվանդներից ստացված կենսաբանական նմուշներ կամ բջիջներ։
Լաբորատորիան հագեցած է բջջային կուլտուրաների հետ աշխատելու համար նախատեսված լամինար պահարանով ու թերմոստատով, ֆլյուորեսցենտային մանրադիտակներով պատկերների վերլուծության համակարգերով, ՊՇՌ իժՊՇՌ ամպլիֆիկատորներով, ցենտրիֆուգներով անհրաժեշտ այլ սարքերով։
Խումբը համագործակցում է պետական արտասահմանյան տարբեր գործընկերների հետ։ Խմբի հետազոտական աշխատանքների արդյունքները տպագրվում են միջազգային գրախոսվող հանդեսներում գրքերում։ Խմբի կողմից կատարվող աշխատանքների հիման վրա պատրսատվում են բակալավրի ավարտական աշխատանքներ, մագիստրոսական թեզեր ասպիրանտական հետազոտություններ։
Համագործակցություններ&Բ;
Գիտական խումբը համագործակցում է հետյալ հաստատությունների հետ.
- Յենայի&Բ;(Գերմանիա)&Բ;Ֆրիդրիխ&Բ;Շիլլերի&Բ;համալսարանի&Բ;մարդու&Բ;գենետիկայի&Բ;ինստիտուտ,
- Դուբնայի&Բ;միջուկային&Բ;հետազոտությունների&Բ;միավորված&Բ;ինստիտուտներ&Բ;(ՌԴ),
- Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության Ա. Ի. Բուռնազյանի անվան դաշնային բժշկական կենսաֆիզիկայի ինստիտուտ,
- ՀՀ&Բ;ԳԱԱ&Բ;մոլեկուլային&Բ;կենսաբանության&Բ;ինստիտուտ,
- «Քենդլ»&Բ;սինքրոտրոնային&Բ;հետազոտությունների&Բ;ինստիտուտ,
- Դավիդյանց&Բ;լաբորատորիաներ,
- «Ֆերթիլիթի&Բ;Սենթր»&Բ;մարդու&Բ;պտղաբերության&Բ;կենտրոն:
Աշխատակիցներ
Կոնտակտներ
Խմբի ղեկավար՝
կ․գ․թ․, դոցենտ Տիգրան Հարությունյան
Հեռ.՝ 45-16 (ներքին)
Էլհասցե՝ tigranharutyunyan@ysu.am