ԵՊՀ փիլիսոփայության հոգեբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «Համատեքստային զարգացման մոդելը՝ հասկանալու համար տարատեսակ համալիր տրավմատիկ փորձառություններով պայմանավորված ազդեցությունները» խորագրով քննարկում, որը կազմակերպվել էր ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի, «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ-ի, ԵՊՀ փիլիսոփայության հոգեբանության ֆակուլտետի համագործակցության շրջանակում։
Քննարկման գլխավոր բանախոս Բորիս Դրոզեկը ներկայացրեց թեմայի վերաբերյալ իր կատարած ուսումնասիրությունները՝ անդրադառնալով փախստականների, քաղաքական բռնության զոհերի պատերազմի հետանքների հետ աշխատելու իր հարուստ փորձին: Բորիս Դրոզեկը ներկայացրեց այս խմբերին օգնելու նորարարական գործիքներ, որոնք մեծ նշանակություն ունեն հոգեբանական աջակցություն ցույց տվող մասնագետների համար:
Այսօր ողջ հոգեբանական մասնագիտական համայնքը ներգրավված է մեր հասարակության, մասնավորապես Արցախից բռնի տեղահանված Հայաստանում ապաստան գտած մեր հայրենակիցներին հոգեսոցիալական վերականգնողական աջակցություն ցույց տալու աշխատանքներում։
Այս համատեքստում Բորիս Դրոժեկը ներկայացրեց նշյալ խմբերի հետ աշխատելու ս մի գործիքակազմ։
Աշխարհի տարբեր երկրներում կիրառվող մեթոդներին գործիքակազմերին ծանոթանալը նպաստում է Հայաստանի հոգեբանական համայնքի կարողություններն ու գիտելիքը հզորացնելուն։ Հանդիպմանը քննարկվեց նա տրավմայի խնդիրը միջսերնդային համատեքստում, որը բացասաբար է ազդում թե՛ անհատի, թե՛ հասարակության՝ նոր իրավիճակները վերապրելու հաղթահարելու գործընթացի վրա։