ԵՊՀ սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի Ãý «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի գործակցության շրջանակում ս.թ. նոյեմբերի 18-20-ը Գյումրիի ՔՀԿ ներկայացուցիչների համար անցկացվեց եռoրյա դասընթաց։ Դասընթացի ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց հետազոտական հմտությունները Ãý պատկերացում կազմեցին այն մասին, թե ինչպես է հնարավոր սոցիալական հետազոտությունները կիրառել&²Բú²õ±è;աշխատանքային պրակտիկայում։
Դասընթացը բաղկացած էր հետÃýյալ թեմաներից․
- Քաղաքացիական հասարակությանն առնչվող սոցիոլոգիական տեսություններ Ãý դրանց վերաիմաստավորումը հայաստանյան համատեքստում։
- Սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություններ, որոնք առավել կիրառելի են ՔՀԿ աշխատանքային պրակտիկաներում, ինչպես օրինակ փոխակերպող հետազոտության մեթոդները Ãý մասնակցային հետազոտությունները։
- Սոցիալական հետազոտությունները ՔՀԿ աշխատանքային պրակտիկայում Ãý հանրային հաղորդակացության ժամանակ կիրառելու հմտություններ։
Ծրագրի վերջին օրը պրակտիկ աշխատարանի շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու իրենց համայնքային խնդիրները Ãý խորհրդատվություն ստանալու ծրագրի դասընթացավարներից։