ԱԱԳԼ-ն գիտության և տեխնոլոգիաների ժամանակակից կենտրոն է, որի գիտնական-հետազոտողներն ու հմուտ տեխնիկական անձնակազմն ունակ են լուծելու լրջագույն գիտական խնդիրներ։ Կենտրոնը պատվով պահպանում է տարածաշրջանի գիտական առաջատար կառույցի կարգավիճակը՝ կատարելով համաշխարհային մակարդակի մրցունակ ու նորարարական հետազոտություններ։ Այն միջազգային գիտական համայնքի լիարժեք անդամ է և համագործակցում է ավելի քան 50 երկրների հետ՝ հաստատուն դիրք զբաղեցնելով գիտության համաշխարհային քարտեզի վրա, մասնակցելով միջազգային խոշոր հետազոտական ծրագրերի։ Ներկայում ֆիզիկայի բնագավառում ձևավորվել է հետազոտությունների ու նվաճումների լայն դաշտ, որտեղ հայ ֆիզիկոսներն ու աստղագետներն իրենց ակտիվ մասնակցությամբ հեղինակել են մի շարք փայլուն գիտական արդյունքներ։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝