«Միտք Ãý երկխոսություն»
Այս բաժինը միավորում է ֆորումի այն ձÃýաչափերը, որոնք նախատեսված են մասնագիտական քննարկման, գաղափարների փոխանակման Ãý նոր նախաձեռնությունների ձÃýավորման համար։ Պանելային Ãý թեմատիկ քննարկումների, ինչպես նաÃý գաղափարների ու հանձնառությունների հավաքագրման միջոցով մասնակիցները հնարավորություն կունենան անդրադառնալու ԵՊՀ զարգացման, համալսարան-շրջանավարտ-համայնք կապի ամրապնդման Ãý համատեղ քայլերի ձÃýավորման հարցերին։
Այս ձÃýաչափերի նպատակն է ստեղծել բաց Ãý մասնակցային հարթակ, որտեղ միտքը վերածվում է երկխոսության, իսկ երկխոսությունը՝ գործնական առաջարկների Ãý համագործակցության հիմքի։
Պանելային քննարկումներ
Պանելային քննարկումները ֆորումի այն առանցքային ձÃýաչափերից են, որոնց միջոցով տարբեր ոլորտների մասնագետներ, շրջանավարտներ Ãý գործընկերներ մեկ հարթակում կքննարկեն ժամանակակից աշխարհի կարÃýոր մարտահրավերներն ու հնարավորությունները։ Քննարկումների թեմաները միտված են բացահայտելու ԵՊՀ դերակատարությունը որպես մտավոր, գիտակրթական Ãý հասարակական ազդեցության կենտրոն, հայագիտության միջազգային նշանակությունը, նորարարական էկոհամակարգերի ձÃýավորումը, «կանաչ» զարգացման օրակարգն ու բարձրագույն կրթության վերափոխումները։ Այս ձÃýաչափը հնարավորություն է ստեղծում ոչ միայն կարծիքների փոխանակման, այլÃý նոր մոտեցումների ու համագործակցության ուղղությունների ձÃýավորման համար։
Պանելային քննարկումները կանցկացվեն հետÃýյալ թեմաներով՝
- Հայագիտության զարգացման հեռանկարները։
- ԵՊՀ նորարական էկոհամակարգի զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները։
- CoP-17. Հայաստանը գլոբալ բնապահպանական օրակարգի կենտրոնում. ակադեմիական համայնքի առաջնահերթությունները։
- Կրթության փոխակերպումներ. ինչպե՞ս է ժամանակակից աշխարհը վերաիմաստավորում կրթությունը։
Թեմատիկ քննարկումներ
Այս տարի ֆորումի շրջանակում թեմատիկ քննարկումները կանցկացվեն «ԵՊՀ-համայնք համագործակցություն» խորագրով՝ «Կրթություն», «Գիտություն», «Ենթակառուցվածքներ» Ãý «Հանրային պատասխանատվություն» ուղղություններով։
Կրթություն
ԵՊՀ-ի Ãý շրջանավարտների համայնքի համագործակցության կրթական հնարավորություններ, համատեղ նախաձեռնություններ Ãý ծրագրային զարգացումներ։
Գիտություն
Գիտական համագործակցության, հետազոտական ներուժի համախմբման Ãý փորձի փոխանակման նոր ձÃýաչափեր։
Ենթակառուցվածքներ
Համալսարանական միջավայրի զարգացման, ռեսուրսների ներգրավման Ãý ենթակառուցվածքային բարելավումների հնարավորություններ։
Հանրային պատասխանատվություն
ԵՊՀ-ի Ãý շրջանավարտների համայնքի համատեղ դերակատարությունը հասարակական ազդեցության, արժեքների ձÃýավորման Ãý հանրօգուտ նախաձեռնությունների իրականացման գործում։
Յուրաքանչյուր սեկցիայում քննարկումները կկառուցվեն հետÃýյալ առանցքային հարցերի շուրջ՝
ի՞նչ կարող է ԵՊՀ-ն տալ շրջանավարտների համայնքին,
ի՞նչ կարող է շրջանավարտների համայնքը տալ ԵՊՀ-ին,
ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ համագործակցությունն արդյունավետ կազմակերպելու համար,
ինչպե՞ս ձÃýավորել այդ համագործակցության իրականացման արդյունավետ Ãý կայուն մեխանիզմներ։
Գաղափարների հավաքագրում
Այս ձÃýաչափը ֆորումի այն մասնակցային հարթակն է, որի միջոցով օրվա ընթացքում հնչած գաղափարները, առաջարկներն ու քննարկումների արդյունքները վերածվում են տեսանելի հանձնառությունների։ Հատուկ այս նպատակով ստեղծվել է «գաղափարների պատ», որը հնարավորություն կտա շրջանավարտներին ոչ միայն արտահայտելու իրենց պատկերացումները ԵՊՀ ապագայի մասին, այլÃý դրանք վերածելու անձնական խոստման ու իրական քայլի։
Յուրաքանչյուր մասնակից կարող է ձÃýակերպել իր տեսլականը ԵՊՀ ապագայի մասին, նշել իր հնարավոր ներդրումը համալսարանի զարգացման գործում Ãý արձանագրել այն կոնկրետ քայլը, որը պատրաստ է կատարելու առաջիկա մեկ տարվա ընթացքում։ Դրանք իրենց տեղը կգտնեն «Երազում եմ», «Պլանավորում եմ» Ãý «Հանձնառում եմ» բաժիններում։