«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Փարիզ Սիտե համալսարանների (Ֆրանսիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Միջազգային հարաբերությունների, Պատմության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության, Սոցիոլոգիայի ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2026/2027 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գրասենյակի :
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց՝
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 7-ը՝ ժամը 17:00-ն:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան