«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Երևանի պետական և Լյուդվիգսհաֆենի բիզնեսի և հասարակության համալսարանների (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, ինչպես նաև միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Հանրային կառավարում» բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողների համար՝ 2026/2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով։
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս։
Անգլերենով դասավանդվող բակալավրիատի բիզնես դասընթացների ցանկին հնարավոր է ծանոթանալ ։
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց՝
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. հոկտեմբերի 6-ը՝ ժամը 14:00-ն։
Հարցերի դեպքում և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 60) 710 136 (ներքին՝ 11-36)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am