«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Պոմերանիայի համալսարանի (Սլուպսկ, Լեհաստան) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերեն և գերմաներեն բանասիրության մասնագիտությունների ուսանողների համար՝ 2026/2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով։
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ և հոգում ճանապարհածախսը։
Ծրագրի հայտերն ընդունվում են առցանց՝
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 6-ը՝ ժամը 17:00-ն։
Հարցերի դեպքում և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 60) 710 136 (ներքին՝ 11-36)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am