«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում Երևանի պետական և Պոմերանիայի համալսարանների (Սլուպսկ, Լեհաստան) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Պատմության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության, հասարակական գիտությունների ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի համար՝ 2026/2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու նպատակով։
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը։
Ծրագրի դիմում-հայտերն ընդունվում են ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. հոկտեմբերի 9։
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 60) 710 136 (ներքին՝ 11-36)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am