«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանների (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 2 շարժունություն բոլոր ֆակուլտետների բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների համար՝ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Գերմաներենի և (կամ) անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս. թ. հունիսի 5-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն կամ գերմաներեն՝ PDF տարբերակով).
1.&²Բú²õ±è;անձնագրի&²Բú²õ±è;պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «» ձևաչափով,
3.&²Բú²õ±è;մոտիվացիոն&²Բú²õ±è;նամակ,
4.&²Բú²õ±è;ակադեմիական&²Բú²õ±è;տեղեկագիր
5.&²Բú²õ±è;տեղեկանք&²Բú²õ±è;ԵՊՀ-ում&²Բú²õ±è;ուսանելու&²Բú²õ±è;վերաբերյալ
6. ,
7.&²Բú²õ±è;գերմաներենի/անգլերենի&²Բú²õ±è;իմացությունը&²Բú²õ±è;հաստատող&²Բú²õ±è;վկայական,
8. հետազոտական աշխատանքի համառոտ նկարագիր/պլան (research plan) (ասպիրանտների/հայցորդների համար),
9. նախնական հրավեր-նամակ ընդունող կողմից (pre-acceptance letter) (ասպիրանտների/հայցորդների համար):
Գերմաներենի (անգլերենի) դասընթացներին հնարավորէ ծանոթանալ :
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ), հեռախոս՝ (+374 10) 554 641 (ներքին` 11-38):
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան