«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Իսլանդիայի համալսարանների միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի (հիմնական) համար` 2025/2026 ուստարվա 1-ին կիսամյակում 1 շաբաթ ժամկետով առնվազն 8 ժամ դասախոսություն կարդալու համար:
Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության :
Դիմումներն էլեկտրոնային տարբերակով ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի lia_evoyan@ysu.am էլհասցեով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 16-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ pdf տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «»&Բ;ձաչափով,
3. («Staff Mobility Agreement for Teaching») դասավանդման նպատակով (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. հրավեր՝ Իսլանդիայի համալսարանի պրոֆեսորի կողմից:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.` (+374 10) 55 46 41 (ներքին` 11-38)