Զլինի համալսարանը (Չեխիա) հայտարարում է մրցույթ 2023/2024 ուստարվա 1-ին կիսամյակում միջբուհական համագործակցության շրջանակում ուսանելու նպատակով:
Դասընթացներն անցկացվելու են անգլերենով:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 25-ը:
Անգլերենով դասավանդվող բոլոր առարկաների ցանկին հնարավոր է ծանոթանալ հետևյալ կայքէջում՝ :
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար անցնել հետևյալ :
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերենով, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. անգլերենի՝ առնվազն B2 մակարդակի իմացության :
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան