«Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը, Երանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Մեծահասակների ուսումնառության կրթության հետազոտահեն համաժողով» նախաձեռնությունը, որի շրջանակում հայտարարում է սահմանված ուղղություններով հետազոտությունների մրցույթ ԵՊՀ դասախոսների (հետազոտողների) ուսանողների շրջանում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս. թ. ապրիլի 5-ը՝ ժամը 18։00-ն։
Մրցույթի պայմաններին ավելի մանրամասն հնարավոր է ծանոթանալ ։
Հետազոտությունն իրականացնելու համար դիմելու հնարավորություն ունեն նախկինում հետազոտական փորձ ունեցող ԵՊՀ դասախոսները/հետազոտողները մինչ 3-հոգանոց ուսանողական խմբով (1 դասախոս/հետազոտող + 1 ուսանող, 1 դասախոս/ հետազոտող + 2 ուսանող, 1 դասախոս/հետազոտող + 3 ուսանող)՝ ներկայացնելով լրացված հայտադիմումը։ Խմբում կարող են ընդգրկված լինել բակալավրիատի 3-րդ կուրսի, մագիստրատուրայի 1-ին կուրսի /կամ հեռակա 1-ին 2-րդ կուրսի ուսանողներ՝ ստոր նշված ֆակուլտետներից/բաժիններից․
1․ սոցիոլոգիա
2․ տնտեսագիտություն (ֆինանսներ)
3․ մաթեմատիկա (ֆինանսական մաթեմատիկա, կիրառական վիճակագրություն տվյալների գիտություն)
3․ իրավագիտություն
4․ պատմություն (մշակութաբանություն/ազգագրություն)
5․ միջազգային հարաբերություններ (հանրային (պետական) կառավարում,
հանրային (պետական) քաղաքականություն)
6․ մանկավարժության կրթության զարգացման կենտրոն
7․ բանասիրություն
8․ քաղաքագիտություն
9․ ժուռնալիստիկա
10. փիլիսոփայություն հոգեբանություն։
Բոլոր հետաքրքրվողները հնարավորություն ունեն մասնակցելու մրցույթին՝ լրացնելով հետյալ ուղարկելով այն asryan@dvv-international.am postgraduate@ysu.am էլեկտրոնային հասցեներին մինչ սույն թվականի ապրիլի 5-ը, ժամը՝ 18։00-ն։ Ավելի ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել կազմակերպական թիմի հետ asryan@dvv-international.am postgraduate@ysu.am էլեկտրոնային հասցեների միջոցով։