«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Բրատիսլավայի տնտեսագիտության համալսարանի (Սլովակիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն «Գործարարություն և վարչարարություն» ու «Տնտեսագիտություն» մասնագիտություններով բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար՝ 2025/2026 ուստարվա 2-րդ կիսամյակում 4 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն էլեկտրոնային տարբերակով ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի mnatsakanyan@ysu.am էլհասցեի միջոցով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 19՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ ձաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (),
7․ առարկաների ցանկը կարող եք գտնել հետևյալ ,
8. ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնությունը (միայն ասպիրանտների համար՝ դիմել ֆակուլտետ՝ ուղարկելով CV և հետազոտական աշխատանքի պլանը),
8.1. շարժունության համաձայնագիր։
Հարցերի և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան