̸իջբուհական համագործակցության շրջանակում Երևանի պետական համալսարանի&²Բú²õ±è;և Կոնստանցի&²Բú²õ±è;համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Եվրոպական լեզուների&²Բú²õ±è;և հաղորդակցության ֆակուլտետի&²Բú²õ±è;գերմանական բանասիրության ամբիոնի&²Բú²õ±è;բակալավրիատի&²Բú²õ±è;և մագիստրատուրայի&²Բú²õ±è;ուսանողների&²Բú²õ±è;համար՝ 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Գերմաներենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ (ամսական՝ 934 եվրո), սակայն չի հոգում ճանապարհածախսը:
̸անրամասն տեղեկություն համալսարանի մասին կարելի է գտնել հետևյալ իսկ&²Բú²õ±è;առաջարկվող դասընթացների&²Բú²õ±è;ցանկին հնարավոր է ծանոթանալ
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի&²Բú²õ±è;lia_evoyan@ysu.am&²Բú²õ±è;էլհասցեի միջոցով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թ. հոկտեմբերի 27-ը՝ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և վավերացված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից),
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության (Learning Agreement for Studies, KA171):
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան