«Էրազմուս+»&²Բú²õ±è;միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ-ի&²Բú²õ±è;և Հռոմի միջազգային հետազոտությունների համալսարանի&²Բú²õ±è;(Իտալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար (տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների&²Բú²õ±è;և քաղաքագիտության բնագավառներում)` 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակում մինչև 5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերեն/ իտալերեն է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: ̸անրամասն տեղեկություն ֆինանսավորման և «Էրազմուս+»&²Բú²õ±è;միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել&²Բú²õ±è;«Էրազմուս+»&²Բú²õ±è;ազգային գործակալության ։
Ծրագրի դիմումները ընդունվում են էլեկտրոնային տարբերակով ԵՊՀ միջազգային կապերի mnatsakanyan@ysu.am էլհասցեի միջոցով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. նոյեմբերի 9՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝&²Բú²õ±è; ձÃýաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և հաստատված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից),
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (),
6.1․&²Բú²õ±è;առարկաների ցանկը հնարավոր է գտնել&²Բú²õ±è;։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա ̸նացականյան