«Էրազմուս+»&²Բú²õ±è;միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ռուժոմբերոկի կաթոլիկ համալսարանի (Սլովակիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար (լեզուների, սոցիալական աշխատանքի բնագավառներում)` 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակում մինչև 5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերեն է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Առավել&²Բú²õ±è;մանրամասն տեղեկություն ֆինանսավորման և «Էրազմուս+»&²Բú²õ±è;միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+»&²Բú²õ±è;ազգային գործակալության
Ծրագրի դիմումներն&²Բú²õ±è;ընդունվում են էլեկտրոնային տարբերակով ԵՊՀ միջազգային կապերի բաժնի&²Բú²õ±è;mnatsakanyan@ysu.am էլհասցեի միջոցով։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. նոյեմբերի 10՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն&²Բú²õ±è;ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ ձÃýաչափով,&²Բú²õ±è;
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր ()։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան