Հնդկաստանի Վելորի տեխնոլոգիական ինստիտուտը (Vellore Institute of Technology) Հայաստանի Հանրապետության դիմորդների համար առաջարկում է հինգ կրթաթոշակ՝ բակալավրի կրթական ծրագրերով ուսումնառության նպատակով։
Կրթաթոշակները տրամադրվում են ուսման վարձի և կեցության ծախսերի ամբողջական փոխհատուցմամբ հետևյալ մասնագիտությունների գծով՝
ճարտարագիտություն,
բնագիտական գիտություններ,
համակարգչային կիրառություններ,
առÃýտուր,
բիզնեսի կառավարում,
գյուղատնտեսական գիտություններ։
Կրթաթոշակային ծրագրի, դիմելու կարգի, պահանջվող փաստաթղթերի և ժամկետների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի են հետևյալ կայքէջում՝ :
Կոնտակտներ
Ընդունելության պայմանների և դիմելու ընթացակարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու համար կապ հաստատել հետևյալ էլհասցեով՝ global@vit.ac.in: