Ս․թ․ հոկտեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում կանցկացվի «TOPIK 2026» կորեերենի իմացությունը ստուգող քննությունը, որը կազմակերպվում է Կորեայի Հանրապետության կրթության նախարարության ենթակայությամբ գործող Միջազգային կրթության ազգային ինստիտուտի (NIIED) և Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության դեսպանության համակարգմամբ։
«TOPIK»-ը կորեերենի իմացության միջազգային պաշտոնական հավաստագրման քննություն է, որի վկայականը լայնորեն կիրառվում է Կորեայի Հանրապետությունում կրթական ծրագրերի, կրթաթոշակների, աշխատանքի և ակադեմիական ընդունելությունների գործընթացներում։
Հայաստանում «TOPIK» քննությունն անցկացվում է տարին մեկ անգամ և կորեերենի իմացության մակարդակը պաշտոնապես գնահատելու և հավաստագրելու եզակի հնարավորություն է։
Այս տարի ԵՊՀ-ում կայանալիք քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ս․թ․ հունիսի 30-ը։
Քննության մասնակցությանը վճարը 20 000 ՀՀ դրամ է։
Քննության գրանցման կարգի և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ ամբողջական ուղեցույցին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումներով՝
Հայերեն՝
Անգլերեն՝
Հարցերի դեպքում կապ հաստատել korean@ysu.am էլհասցեի միջոցով։