«Freedom House Romania»-ն «Մարշալի գերմանական հիմնադրամ»-ի «Սևծովյան տարածաշրջանային համագործակցության հիմնադրամ»-ի («Black Sea Trust for Regional Cooperation») աջակցությամբ հայտարարում է վեցամսյա առցանց խմբագրական ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը։
Ծրագիրը նախատեսված է Հայաստանի, Վրաստանի և Ռումինիայի քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, լրագրության և հարակից մասնագիտությունների ուսանողների ու սկսնակ հեղինակների համար։
Ծրագրի մասնակիցները՝
կմասնակցեն շաբաթական խմբագրական քննարկումների,
կգրեն և կհրապարակեն վերլուծական հոդվածներ միջազգային լրատվամիջոցներում,
ծրագրի ավարտին կմասնակցեն Երևանում կազմակերպվող աշխատաժողովին և մասնագիտական կապերի հաստատման միջոցառմանը,
ծրագրի հաջող ավարտի դեպքում կստանան 250 եվրո պարգավճար։
Մասնակցության հիմնական պայմանները՝
հետաքրքրվածություն Սևծովյան տարածաշրջանի, Եվրոպական միության հետ ինտեգրման և տարածաշրջանային անվտանգության թեմաներով,
անգլերենի լավ իմացություն. ծրագրի բոլոր հանդիպումները, քննարկումները և աշխատանքները անցկացվելու են անգլերենով։
Ծրագրի մանրամասները՝ այստեղ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. օգոստոսի 20-ը։
Գրանցումը՝ :
Հարցերի դեպքում գրել հետևյալ էլհասցեին՝ Ǵڴھ𰪴ڰdzdzܲ.․