ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու&²Բú²õ±è;«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի համագործակցության արդյունքում կազմակերպվեց քաղաքացիական կրթության ոլորտին նվիրված «ToolGather»&²Բú²õ±è;տոնավաճառը։
Միջոցառման նպատակն էր միավորել այն անհատներին և կազմակերպություններին, որոնք ստեղծում կամ կիրառում են քաղաքացիական կրթության գործիքներ՝ խաղեր, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ուղեցույցներ, մոդելներ և այլ մեթոդաբանություններ։
ÁÂոնավաճառ՝ կրթական գործիքների ներկայացմամբ
Միջոցառման շրջանակում կազմակերպությունները և անհատները ներկայացրին իրենց մշակած կրթական գործիքները՝ ցույց տալով դրանց կիրառման օրինակներ։ ÁÂոնավաճառը դարձավ վառ գաղափարների ու նոր լուծումների հանդիպման վայր։ Ըստ կազմակերպիչների՝ միջոցառման նպատակն էր ստեղծել փոխգործակցության հարթակ՝ զարգացնելու քաղաքացիական կրթությունը՝ շնորհիվ նորարարական գործիքների։
Պանելային քննարկում՝ «Քաղաքացիական կրթությունը և ինքնությունը» թեմայով
ÁÂոնավաճառի կարևոր բաղադրիչներից մեկը պանելային քննարկումն էր, որը հյուրընկալեց ոլորտի առաջատար փորձագետներին։ Քննարկման ընթացքում խոսվեց քաղաքացիական կրթության և ինքնության դերի մասին, թե&²Բú²õ±è;ինչպիսի դեր ունեն դրանք յուրաքանչյուր անհատի կյանքում՝ ձևավորելու նրանց հասարակական պատասխանատվությունը և արժեհամակարգը։ Փորձագետները ընդգծեցին կրթության ու ակտիվ քաղաքացիների ձևավորման կարևորությունը։
Թեմատիկ աշխատարաններ՝ ինտերակտիվ մոտեցմամբ
Միջոցառման հետաքրքիր հատվածը կազմեցին&²Բú²õ±è;նաÃý&²Բú²õ±è;տարբեր թեմաներով անցկացված աշխատարանները։ Աշխատանքներն ընդգրկում էին ինտերակտիվ և կիրառական միջոցներ, որոնց շնորհիվ&²Բú²õ±è;մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց ձեռք բերելու&²Բú²õ±è;գործնական հմտություններ։ Աշխատարանները խրախուսում էին համագործակցային մոտեցումները։
Խաղայնացված միջավայր՝ նոր մոտեցում կրթական գործիքների տարածմանը
Միջոցառման եզրափակիչ մասը լրացվեց խաղայնացված միջավայրում, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան&²Բú²õ±è;վաստակելու միավորներ՝ մասնակցելով տարբեր գործողությունների և կրթական խաղերի։ Օրվա վերջում վաստակած միավորները փոխանակվեցին կրթական խաղերի և այլ գործիքների հետ։ Սա նորարարական մոտեցում էր, որը նպաստեց խաղերի միջոցով կրթական նպատակների հասնելու գաղափարի տարածմանը։
«ToolGather» տոնավաճառը յուրահատուկ հնարավորություն էր՝ միտված կրթական նորարարությունները բացահայտելուն, զարգացնելուն, ինչպես նաև ստեղծելու&²Բú²õ±è;գործընկերություններ քաղաքացիական կրթության ոլորտում։ Միջոցառումն ամփոփվեց «Folkastic» բենդի երաժշտական ելույթով։
