Դրույք՝
Ամբողջ դրույք
Գտնվելու վայրը՝
ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծ 16/12 շ․ («ՏԵՐՄԻՆԱԼ 5» ԲԻԶՆԵՍ-ԿԵՆՏՐՈՆ)
Վերջնաժամկետ՝
20 Նոյեմբեր 2026
Կատեգորիա՝
Աշխատանք
«Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. ժամեր՝
09:00-18:00
Հիմնական պարտականություններ
Ընկերությունը փնտրում է իրավաբանի, ով սեղմ ժամկետներում կընդգրկվի աշխատանքային պրոցեսին
և մեծ պատասխանատվությամբ կկատարի իր գործառույթները:
- Տրամադրել խորհրդատվություն Ընկերության այլ բաժնի աշխատողներին
- Կազմել պայմանագրեր, համաձայնագրեր, հարցումներ, քրեական հանցագործության առերևույթ կասկածի դեպքում
հաղորդումներ, լիազորագրեր, Ընկերությանը ներկայացված հարցումների և դիմումների պատասխաններ, ինչպես նաև այլ իրավական փաստաթղթեր, հավաքել քրեական հաղորդում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ - Ներկայացնել Ընկերության շահերը պետական և ոչ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման
մարմիններում և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող անձանց հետ հարաբերություններում - Ստուգել փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով /Mulberry/ և էլ․ փոստով ստացված
հանձնարարությունները, լրացնել ֆայլերում և պատճաշ կատարել սահմանված ժամկետներում - Պատրաստել աութսորս փաստաբանական գրասենյակին հանձման ենթակա փաթեթներ
- Սպասարկել իրավաբանական բաժնի իրավասության ներքո գտնվող բոլոր տեսակի գործերով հաճախորդներին՝
հեռախոսազանգի, այդ թվում՝ viber և whatsApp հավելվածների միջոցով և գրասենյակում, երբեմն նաև՝ այլ բաժնի
իրավասության ներքո գտնվող գործերով, եթե հաճախորդը ուզում է պարտադիր իրավաբանի հետ խոսել կամ իրավական հարց է առաջ քաշել - Մուտքագրել Ընկերությանն ուղղված փաստաթղթերը համապատասխան համակարգ
- Ստուգել Ընկերության էլեկտրոնային դատավարության գրասենյակում ներբեռնված դատական գործերը, լրացնել
ֆայլերում և դրանց մասին տեղեկացնել անմիջական ղեկավարին - Գործերի պատշաճ արխիվացնել
- Çëւղարկել կատարված վճարումների հիմքերը հաշվապահությանը՝ դրանց հաշվեգրման համար
- Իրականացնել ամենամսյա վճարումների, հաշվեգրումների և դուրսգրումների մոնիթորինգ՝ ֆայլերում կատարելով
համապատասխան լրացումներ - Կատարել Ընկերության գործադիր տնօրենի և անմիջական ղեկավարի այլ գրավոր և բանավոր հանձնարարություններ ու ցուցումներ
- Կատարել ՀՀ օրենսդրությամբ և ընկերության ներքին իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրով իրեն
վերապահված այլ գործառույթներ
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն իրավագիտության ոլորտում (մագիստրոսի աստիճանը կդիտարկվի որպես
առավելություն) - Քաղաքացիաիրավական և ապահովագրական ոլորտը կարգավորող օրենսդրության իմացություն
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է
- Համակարգչի հետ աշխատելու գործնական հմտություններ՝ MS Office (Excel, Word, Outlook) փաթեթների լավ
իմացություն, տվյալների բազաների հետ աշխատանքի փորձ - Հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով կատարելու ունակություն
- Սեղմ ժամկետներում աշխատանքների կատարման հմտություն
- Վերլուծելու ունակություն, կազմակերպչական ձիրք
- Արդյունքների ստացման նպատակասլացություն
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Պարտաճանաչություն և պատասխանատվություն
Այլ տեղեկատվություն
Ի՞նչ արտոնություններ և հնարավորություններ կստանաք Դուք
- Առողջության ապահովագրության փաթեթ
- Ընտանիքի անդամների առողջությունն ապահովագրելու հնարավորություն
- Վարձատրվող Day off–եր և Time off-եր
- Արտոնյալ պայմաններով համագործակցող բանկերի բանկային ծառայություններից օգտվելու հնարավորություն
- Ծննդյան և նախատոնական օրերին աշխատանքը շուտ ավարտելու հնարավորություն
- Թեմատիկ և անակնկալ նվերներ
- Ընկերության ներսում դասընթացների կազմակերպում, մասնագիտական փորձի փոխանակման մշակույթի
առկայություն - Պարբերաբար թիմի որակավորման բարձրացմանն ուղղված սեմինարների կազմակերպում
- Սոցիալ–մշակութային բնույթի միջոցառումների, թիմային հավաքույթների, կորպորատիվների կազմակերպում