Հաշվետու գիտաժողով-2024
-
Հաշվետու գիտաժողով-2024
-
Ս․թâ¶Ĥ ապրիլի 10-ին, 12-ին Ãý 15-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա «Հաշվետու գիտաժողով-2024» գիտական միջոցառումը, որի հիմնական նպատակն է ամփոփել ԵՊՀ գիտական ստորաբաժանումների գործունեությունը, հնարավորություն ընձեռել ոլորտի առաջատար գիտնականներին Ãý հետազոտողներին ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, գործունեության ուղղություններն ու տեսլականը:
Գիտաժողովը հնարավորություն կտա խթանելու գիտության տարբեր ոլորտների զարգացումը, իրազեկ լինելու հարակից, միջգիտակարգային ոլորտների գիտահետազոտական առաջընթացին, խորացնելու Ãý ընդլայնելու գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների Ãý ֆակուլտետների գիտական համագործակցությունը:
Հիմնական գիտաժողովի շրջանակում ԵՊՀ գիտական ստորաբաժանումները Ãý ֆակուլտետները մարտ-ապրիլ ամիսներին հանդես կգան լրացուցիչ սեմինարներով, ամփոփիչ կոնֆերանսներով՝ իրենց գործունեությունն առավել տեսանելի Ãý հրապարակային դարձնելու նպատակով:
Կիրառական սոցիոլոգիայի լաբորատորիայի գիտնականները Ãý երիտասարդ հետազոտողները մարտի 29-ից 31-ը Ծաղկաձորի «Համալսարանական» հանգստյան տանը կանցկացնեն միջազգային արտագնա գիտաժողով՝ «Պատերազմն ու խաղաղությունը սոցիալական գիտությունների դիտակետում» խորագրով։
ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտն անցկացրել է սեմինարների շարք, իսկ ամփոփիչ գիտաժողովը նախատեսվում է կազմակերպել ապրիլի վերջին։
Հարցերի դեպքում, ինչպես նաÃý գիտաժողովի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու համար կապ հաստատել science@ysu.am էլհասցեի միջոցով կամ զանգահարել հետÃýյալ հեռախոսահամարներով՝ (+374 60) 710 185, ներքին՝ 11-85: