Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հայտարարվել է երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ուսանողական մրցույթ՝ լուսանկարչության, գեղանկարչության, կիրառական արվեստի, ֆոտոկոլաժների, գրական ստեղծագործությունների ուղղություններով:
Մրցույթին մասնակցելու, ինչպես նա մեծ արվեստագետի կյանքի ու գործունեության, ստեղծագործական ժառանգության մասին առավել լայն պատկերացում կազմելու համար ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն ստուդիայի երիտասարդ ստեղծագործողների խմբերի սաներն այցելեցին Ս. Փարաջանովի թանգարան ծանոթացան նրա կենսագրությանը, ստեղծագործություններին, թանգարանում ներկայացված ցուցանմուշներին։
Այցը հետաքրքիր էր բովանդակալից, որի արդյունքում նախանշվեցին թանգարանի հետ համագործակցային ծրագրի ուղիներ: