IEEE ԱրÃýելք-ԱրÃýմուտք նախագծման Ãý փորձարկման սիմպոզիում (EWDTS) Ս.թ. նոյեմբերի 2-4-ը ԵրÃýանում տեղի կունենա «EWDTS-2026»՝ «IEEE ԱրÃýելք-ԱրÃýմուտք նախագծման Ãý փորձարկման սիմպոզիում»-ը («IEEE East-West Design & Test Symposium»(EWDTS)):
«Ապագայի գիտնականներ» միջազգային ծրագիրը ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին (Կենսաբանության, Քիմիայի, Ռուս բանասիրության ֆակուլտետներ) Ãý ժամը 13:00-ին (Ֆարմացիայի ինստիտուտ), ԵրÃýանի պետական համալսարանում կանցկացվի «Ապագայի գիտնականներ» միջազգային ծրագիրը:
Ալվարդ Ջիվանյանի աշխատարանները ԵՊՀ գրադարանում Ս․թ․ նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր երեքշաբթի՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ Սարգիս Ãý Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում կանցկացվի ԵՊՀ պրոֆեսոր, հեքիաթագետ, թարգմանիչ, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր Ալվարդ Ջիվանյանի հեղինակային աշխատարանների շարքը՝ «Բանահյուսությունից՝ հրաշապատում արձակ (ֆոլկլորից՝ ֆենթեզի)» խորագրով:
Ոչ ֆորմալ կրթության ծրագրերի շարք ԵՊՀ գրադարանում ԵՊՀ Սարգիս Ãý Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը կազմակերպում է ոչ ֆորմալ կրթության 4 ծրագիր։
Մեքսիկայի արտակարգ Ãý լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասի հետ հանդիպում ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 04-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ կկազմակերպվի հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ Ãý լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասի հետ (նստավայրը՝ Մոսկվա (ՌԴ)):
«Տվյալագիտության մեթոդների կիրառման հնարավորությունները կիրառական սոցիոլոգիական Ãý տնտեսագիտական հետազոտություններում» խորագրով մեթոդական սեմինար ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում տեղի կունենա «Տվյալագիտության մեթոդների կիրառման հնարավորությունները կիրառական սոցիոլոգիական Ãý տնտեսագիտական հետազոտություններում» խորագրով մեթոդական սեմինար:
«Լեզուն մշակույթների Ãý քաղաքակրթությունների խաչմերուկներում» խորագրով միջազգային հոբելյանական գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 5–6-ը ԵՊՀ եվրոպական լեզուների Ãý հաղորդակցության ֆակուլտետում տեղի կունենա միջազգային հոբելյանական գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 35-ամյակին։ Գիտաժողովը կազմակերպվում է ԵրÃýանի պետական համալսարանի ԵԼՀ ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի Ãý գերմանական բանասիրության ամբիոնների Ãý Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (ԳԱՓԾ (DAAD)) համատեղ նախաձեռնությամբ:
«Չորս հարյուր հարված» ֆիլմի ցուցադրությունը ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ին, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում «Կինոակումբի» շրջանակում տեղի կունենա ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի «Չորս հարյուր հարված» ֆիլմի ցուցադրությունը։
«Իմաստների ներդաշնակում. լեզվաբանությունն ու հաղորդակցությունը՝ որպես մշակույթների բազմախոսության գործիքներ» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 19-ին Ãý 20-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «Իմաստների ներդաշնակում. լեզվաբանությունն ու հաղորդակցությունը՝ որպես մշակույթների բազմախոսության գործիքներ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Եվրոպական լեզուների Ãý հաղորդակցության ֆակուլտետի հիմնադրման 35-ամյակին:
Պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի ծննդյան 85-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. դեկտեմբերի 9-10 ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի կունենա «Հայոց հնագույն, հին շրջանների Ãý միջին դարերի պատմության Ãý պատմական աշխարհագրության հիմնահարցեր» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախկին դեկան, hայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ Բաբկեն Հարությունյանի ծննդյան 85-ամյակին: