Ֆարմացիա
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
«Ֆարմացիա» կրթական ծրագրով դիմորդների ընդունելությունը կատարվում է՝ համաձայն Հ Կառավարության հաստատած ընդունելության կարգի։
Ընդունելության համար դիմորդն իր ընտրությամբ քննություններ է հանձնում «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Քիմիա» առարկաներից երկուսից:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել միջազգային չափորոշիչներին համապատասխանող բարձրորակ դեղագետ մասնագետներ, որոնք օժտված կլինեն ոլորտի հիմնարար գիտելիքներով, կարողություններով գործնական հմտություններով, ինչը հնարավորություն կտա նրանց մատուցելու դեղագործական ծառայությունների ողջ սպեկտրը ֆարմացիայի տարբեր ճյուղերում (հանրություն, դեղարտադրություն, առողջապահական կենտրոններ, դեղերի փորձագիտական կենտրոններ, լաբորատորիաներ այլն):
Առավելությունները
Ֆարմացիայի ինստիտուտում գործում են մասնագիտական ամբիոններ, որոնք հագեցած են դեղատնային անալիտիկ ժամանակակից սարքավորումներով, կահավորված ուսումնական ուսումնագիտական լաբորատորիաներով (դեղատնային գործարանային տեխնոլոգիայի, դեղաբանության, դեղագրքային անալիզի, դեղագիտական քիմիայի այլն) աշխատասենյակներով:
Ինստիտուտում առկա են համակարգիչներով հագեցած լսարաններ, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպելու դիդակտիկ նյութերով հագեցած դասախոսություններ, ինչպես նա հեռուսուցմամբ առցանց դասախոսություններ:
Դասընթացների լիարժեք յուրացման համար ուսանողներին տրամադրվում են նա էլեկտրոնային նյութեր գրքեր, իսկ որոշ տպագիր գրքեր ուսումնամեթոդական ձեռնարկներ ուսանողները հնարավորություն ունեն ձեռք բերելու ԵՊՀ գրադարանից ֆարմացիայի ինստիտուտի գրասենյակից:
Ֆարմացիայի ինստիտուտում գործող լաբորատորիաները
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի ներկայացնելու ֆարմացիայի, առողջապահության հարակից ոլորտների մասնագիտական աշխատանքի առանձնահատկությունները, ուսումնառության արդի ու հիմնարար հասկացությունները, տեսությունները մեթոդները, ներկայացնելու դեղերի դեղագործական հումքի նախագծման, ստեղծման, պատրաստման, անալիզի, շրջանառության սկզբունքները, սահմանելու ֆարմացիայի, առողջապահության ոլորտի, կենսաբժշկական հարակից բնագավառներում հետազոտական աշխատանքի կատարման հիմունքները:
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի ցուցաբերելու նորարարական ու առաջադեմ մոտեցումներ՝ կիրառելով ստացած գիտելիքը իմացությունը ֆարմացիայի, առողջապահության հարակից ոլորտներում մասնագիտական աշխատանքի կամ ուսումնառության ընթացքում ծագած անկանխատեսելի խնդիրները լուծելիս, գործընկերներին, առողջապահության բնագավառի այլ մասնագետներին ազգաբնակչությանը ներկայացնելու բացատրելու ֆարմացիայի առողջապահության ոլորտին առնչվող տեղեկատվությունը, փաստարկները, գաղափարները, խնդիրները դրանց լուծումները, հավաքելու, պահպանելու, մշակելու, վերլուծելու, մեկնաբանելու ներկայացնելու տեղեկատվությունը՝ մասնագիտական խնդիրների լուծման նպատակով աշխատանքը դյուրացնելու համար՝ կիրառելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաները:
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի բացահայտելու լուծելու մասնագիտական խնդիրներ վերլուծության համադրության հիման վրա՝ կիրառելով քննադատական մտածողություն, հետազոտական ստեղծագործական մոտեցում, աշխատելու թիմում արդյունավետ համագործակցելու թիմի անդամների հետ՝ պահպանելով էթիկայի վարվելակերպի նորմերը, օգտվելու մասնագիտական ոլորտի նորմատիվ իրավական փաստաթղթերից, իրականացնելու կառավարելու մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր աշխատանքային կամ ուսումնական անկանխատեսելի միջավայրում` թիմային աշխատանքում ստանձնելով պատասխանատվություն առանձին անհատների համար, որոշելու հետագա մասնագիտական զարգացման կամ աշխատանքի ուղիները:
Կարիերայի հնարավորությունները
«Ֆարմացիա» կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել դեղագործության դրան հարակից մասնագիտական ոլորտներում գործող հետյալ հաստատություններում` հանրային հիվանդանոցային դեղատներ (դեղագետ), դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող մարմիններ կառույցներ (ՀՀ առողջապահության նախարարություն, առողջապահական աշխատանքի տեսչական մարմին, Դեղերի բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն այլն), դեղերի արտադրություն, արտասահմանյան մատակարարների դեղարտադրողների հայաստանյան ներկայացուցչություններ (դեղագետ-ներկայացուցիչ), գիտահետազոտական հաստատություններ, դեղագործական կրթություն պահանջող այլ ոլորտներ:
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն «Ֆարմացիա» մասնագիտությամբ շարունակելու ուսումը ինչպես ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի, այնպես էլ ԵՊԲՀ-ի ՀՀ ԳԱԱ մասնագիտական տարբեր ինստիտուտների մագիստրատուրայում, Հայաստանի ամերիկյան համալսարանում այլուր: