Ֆարմացիա
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
| ̸ասնագիտությունը | Ֆարմացիա |
| Կրթական ծրագրի անվանումը | Ֆարմացիա |
| Ուսման տողությունը | Մեկ տարի*, 60 ECTS կրեդիտ |
| Շնորհվող որակավորումը | Ֆարմացիայի մագիստրոս |
| Ուսումնառության լեզուն | Հայերեն |
| Ուսուցման ձը | Առկա |
| Ուսման վարձը | 650 000 ՀՀ դրամ |
* 4 ենթակիսամյակներով: Ենթակիսամյակի տողությունը 8 շաբաթ է, որն ամփոփվում է քննական շրջանով, իսկ վերջին ենթակիսամյակը՝ մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:
Ծրագիրը կազմված է հիմնական մասնագիտական դասընթացներից, ներառում է նա մասնագիտական պրակտիկա:
Ընդունելության պահանջները
Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով:
1-ին փուլով ընդունելության մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ բակալավրիատի նույն մասնագիտության (կրթական ծրագրի) վերջին երեք ուսումնական տարիների (ուսումնական տարիների հաշվարկը սկսվում է գործող ուսումնական տարվանից) շրջանավարտները՝ ըստ իրենց ամփոփիչ ատեստավորման գնահատականի դիպլոմի հավելվածում գրանցված միջին որակական գնահատականի (ՄՈԳ-ի):
1-ին փուլով դիմորդների ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննության, մրցութային կարգով ատեստավորման գնահատականի ՄՈԳ-ի շեմի հաշվառմամբ:
Տվյալ փուլում ընդունելության մուտքային պահանջները յուրաքանչյուր տարի սահմանվում են ռեկտորի հրամանով:
Ընդունելության 2-րդ փուլի դիմում-հայտերն ընդունվում են միայն «Ֆարմացիա», «Դեղագործություն», «Դեղագործական քիմիա», «Բուժական գործ» «Ստոմատոլոգիա» բակալավրի կրթական ծրագրերի դիմորդներից, ինչպես նա հարակից այն բակալավրի կրթական ծրագրերից, որոնց շրջանակում ուսումնասիրվել են «Կենսաբանություն», «Անատոմիա ֆիզիոլոգիա» «Կենսաքիմիա» դասընթացները:
Ընդունելության քննության անցկացման ձաչափը՝ բանավոր:
2-րդ փուլի ընդունելության քննությունը կազմակերպվում է հետյալ կերպ՝
«Ֆարմացիա», «Դեղագործություն», «Դեղագործական քիմիա», «Բուժական գործ» «Ստոմատոլոգիա» բակալավրի կրթական ծրագրերից դիմորդների համար ընդունելությունը անցկացվում է հարցազրույցով,
հարակից այն բակալավրի կրթական ծրագրերից, որոնց շրջանակում ուսումնասիրվել են «Կենսաբանություն», «Անատոմիա ֆիզիոլոգիա» «Կենսաքիմիա» դասընթացները, դիմորդների համար ընդունելությունը անցկացվում է մասնագիտական բանավոր քննությամբ՝ նախօրոք տրված հարցաշարով:
Հարցաշարը՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել ֆարմացիայի ոլորտի խոր համակողմանի գիտելիքներով օժտված մասնագետներ, որոնք կլինեն առողջապահական թիմի անբաժանելի անդամ պատասխանատու կլինեն դեղորայքի ճիշտ օգտագործման ու բուժառուների անվտանգության համար, ուսանողներին օժտել մասնագիտական կարողություններով՝ ֆարմացիայի ոլորտի տարբեր ուղղություններով (դեղանյութերի սինթեզի, կառուցվածքի հետազոտման հավաստագրման, ազդեցության մեխանիզմների ուսումնասիրման, դեղանյութերից նոր դեղաձերի ստացման այլն) հետազոտական գործունեությամբ զբաղվելու համար:
Առավելությունները
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի ներկայացնելու ֆարմացիայի վերջին նվաճումները, որոնք կիրառվում են աշխատանքում, ուսումնառության հետազոտության գործընթացներում, ֆարմացիայի, առողջապահության հարակից ոլորտների զարգացման ռազմավարական մոտեցումները, տեսությունները առաջավոր սկզբունքները, գիտական հետազոտությունների, ինչպես նա դասավանդման մեթոդների դրանց առնչվող տեսությունների արդի մոտեցումները։
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի ներկայացնելու առանցքային մասնագիտական հմտություններ, որոնք անհրաժեշտ են հետազոտական ու նորարարական գործունեություն իրականացնելիս՝ ֆարմացիայի, առողջապահության հարակից ոլորտների գիտելիքը համակցելու նոր գիտելիք ստեղծելու, ինչպես նա նոր անծանոթ իրավիճակներում ֆարմացիայի տեսական ու գործնական խնդիրներ լուծելու համար, ցուցաբերելու արդյունավետ հաղորդակցման հմտություններ բուժառուների, գործընկերների, առողջապահության ոլորտի այլ մասնագետների հանրության շրջանում՝ ապահովելով խորհրդատվության տրամադրում տեղեկատվության տարածում:
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի հավաքելու, պահպանելու, մշակելու, վերլուծելու, գնահատելու, մեկնաբանելու ներկայացնելու տեղեկատվությունը մասնագիտական բարդ խնդիրների լուծման նպատակով՝ վարժ կիրառելով համակարգչային մասնագիտացված արդի ծրագրերը, հետազոտելու, վերլուծելու արժորելու մասնագիտական ոլորտի հիմնախնդիրները, առաջադրելու դրանց լուծման գիտահենք արդիական մոտեցումներ, կանխատեսելու հնարավոր զարգացումները, մշակելու մասնագիտական ոլորտի գիտելիքի պրակտիկայի ընդլայնմանը միտված նորարարական ու ստեղծագործական լուծումներ, ծավալելու մասնագիտական գիտահետազոտական գործունեություն միջազգային ասպարեզում, ծավալելու լիարժեք ինքնուրույն մասնագիտական գործունեություն ֆարմացիայի առողջապահության ոլորտում՝ կիրառելով մասնագիտական խոր գիտելիքներ, կարողություններ, հմտություններ՝ դրսորելով պատշաճ վարվելակերպ:
Ֆարմացիայի ինստիտուտում գործում են մասնագիտական ամբիոններ, որոնք հագեցած են դեղատնային անալիտիկ ժամանակակից սարքավորումներով, կահավորված ուսումնական ուսումնագիտական լաբորատորիաներով (դեղատնային գործարանային տեխնոլոգիայի, դեղաբանության, դեղագրքային անալիզի, դեղագիտական քիմիայի այլն) աշխատասենյակներով:
Ֆարմացիայի ինստիտուտում գործող լաբորատորիաները
Ինստիտուտում առկա են համակարգիչներով հագեցած լսարաններ, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպելու դիդակտիկ նյութերով հագեցած դասախոսություններ, ինչպես նա հեռուսուցմամբ առցանց դասախոսություններ:
Դասընթացների լիարժեք յուրացման համար ուսանողներին տրամադրվում են նա էլեկտրոնային նյութեր գրքեր, իսկ որոշ տպագիր գրքեր ուսումնամեթոդական ձեռնարկներ ուսանողները հնարավորություն ունեն ձեռք բերելու ԵՊՀ գրադարանից ֆարմացիայի ինստիտուտի գրասենյակից:
Պրակտիկան անցկացվում է հետյալ կառույցներում՝ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ» ՊՈԱԿ, ՀՀ ԳԱԱ օրգանական դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, ՀՀ ԳԱԱ Լ․ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, Կուրորտաբանության ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ, «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ այլն:
Կարիերայի հնարավորությունները
«Ֆարմացիա» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի ընդունվել դեղագործության դրնաց հարակից մասնագիտական ոլորտներում գործող կառույցներում` հանրային հիվանդանոցային դեղատներ (դեղագետ), բժշկական հիմնարկներ, դեղարտադրող ընկերություններ (դեղարտադրության ոլորտի որակավորված անձ, դեղագետ-տեխնոլոգ), ՀՀ առողջապահության նախարարության դեղային քաղաքականության բժշկական տեխնոլոգիաների վարչություն (գլխավոր մասնագետ, առաջատար մասնագետ, մասնագետ), ՀՀ առողջապահական աշխատանքի տեսչական մարմին (դեղագետ-տեսուչ), փորձագիտական կենտրոններ (որակի հսկման գնահատման փորձագետ, փորձագետ), դեղերի մեծածախ իրացման կազմակերպություններ (պատասխանատու դեղագետ, դեղագործական շուկայավարման մասնագետ), արտասահմանյան դեղարտադրողների հայաստանյան ներկայացուցչություններ (դեղագետ-ներկայացուցիչ, դեղերի առաջմղման մասնագետ), գիտահետազոտական հաստատություններ (հետազոտող-գիտաշխատող), կրթական հաստատություններ (դասախոս, ասիստենտ)։
Ծրագրի շրջանավարտները կարող են ուսումը շարունակել ինչպես Երանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի ամբիոնների, այնպես էլ Երանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասնագիտական տարբեր ինստիտուտների ասպիրանտուրայում:
Կոնտակտներ
Կրթական ծրագրի ղեկավար՝
կ․գ․թ․, դոցենտ