Կիսահաղորդիչների ֆիզիկա միկրոէլեկտրոնիկա
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Երանի պետական համալսարանի «Կիսահաղորդիչների ֆիզիկա միկրոէլեկտրոնիկա» կրթական ծրագիր ընդունվելու համար դիմորդները հանձնում են քննություններ «Ֆիզիկա» «̸աթեմատիկա» առարկաներից:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք ունակ են աշխատելու կիսահաղորդչային էլեկտրոնային սարքերի հետ, նախագծելու տարատեսակ ինտեգրալ սխեմաներ տեղյակ են ժամանակակից ինտեգրալ սխեմատեխնիկայի հիմնահարցերին: ւսման ընթացքում ուսանողները ծանոթանում են կիսահաղորդչային նյութագիտության, նանոտեխնոլոգիայի նանոէլեկտրոնիկայի հիմնախնդիրներին, ստանում են հիմնարար կիրառական նշանակություն ունեցող գիտելիքներ կոմպոզիտ նանոկոմպոզիտ նյութերի վերաբերյալ, նանոչափային համակարգերի առանձնահատկությունների, չափային քվանտացման էության, չափային քվանտացված համակարգերի դրանց հնարավոր կիրառության բնագավառների մասին:
Առավելությունները
Կրթական ծրագրի բարեհաջող ավարտին ուսանողներն ունակ կլինեն ներկայացնելու կիսահաղորդչային սարքերում ընթացող ֆիզիկական պրոցեսները, էլեկտրոնիկայում դրանց օգտագործման հնարավորությունները հեռանկարները, ձակերպելու կիսահաղորդչի վրա կիրառվող արտաքին ազդեցությունների մեխանիզմները, բացատրելու կիսահաղորդչային սարքերի աշխատանքը, մեկնաբանելու կիսահաղորդիչ նյութերի սարքերի պատրաստման տեխնոլոգիական առանձնահատկությունները, ներկայացնելու միկրոէլեկտրոնիկայի զարգացման ներկա վիճակն ու նշելու զարգացման հեռանկարները, մեկնաբանելու միկրոէլեկտրոնային տարատեսակ ինտեգրալ սխեմաների ֆունկցիոնալ հնարավորություններն ու աշխատանքի սկզբունքը, ներկայացնելու կոմպոզիտային բազմաբաղադրիչ կիսահաղորդչային նյութերի ֆիզիկական հատկությունները, առանձնահատկությունները կիրառական նշանակությունը:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի էլեկտրոնիկայի ինստիտուտում, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, Երանի ֆիզիկայի ինստիտուտում, «National Instruments»-ում ՀՀ ոլորտի ձեռնարկություններում այդ ոլորտի արտասահմանյան ձեռնարկությունների մասնաճյուղերում: