- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ կրթական կենտրոններ
- Եվրոպական լեզուների հաղորդակցության ֆակուլտետ
- Ֆրանսիական բանասիրության ամբիոն
Ֆրանսիական բանասիրության ամբիոն
Ֆրանսիական բանասիրության ամբիոնն անցել է զարգացման կարճ, սակայն արգասավոր ուղի` բանասիրության ֆակուլտետի ենթաբաժնից դառնալով ԵՊՀ կարորագույն ամբիոններից մեկը: Այն ստեղծվել է 2009-2010 ուստարում` անջատվելով ռոմանական բանասիրության ամբիոնից: Լինելով նորաստեղծ ամբիոն, սակայն անցյալում ունենալով մեծ նվաճումներ՝ ֆրանսիական բանասիրության ամբիոնը շարունակում է իր ավանդական գործունեությունը` պատրաստելով որակյալ մասնագետներ, որոնք այսօր աշխատում են ՀՀ կառավարությունում, նախարարություններում, պետական մասնավոր ձեռնարկություններում, հանրապետության կրթօջախներում:
Ֆրանսիական բանասիրության ամբիոնը նախ ղեկավարել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Զավեն Հարությունյանը, իսկ այժմ այն ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Սարգսյանը:
Ֆրանսիական բանասիրության ամբիոնն ունի գիտական մեծ ներուժ, որի վկայությունն են մեր դասախոսների հեղինակած մենագրությունները, դասագրքերը, մեթոդական ձեռնարկներն ու բառարանները:
Հիշատակելի են Թ. Բլբուլյանի՝ նոբելյան մրցանակակիր Գ.Ժ.̸. «Արձանագրությունը» վեպի թարգմանությունը, Լ. Վարդանյանի «Manuel de français» ուսումնական ձեռնարկը, Զ. Հարությունյանի «Լեզվի խոսքայնացումը հոլովական իմաստները», Ս. Խաչատրյանի «̸արդու իրավունքները միջազգային փաստաթղթերում», Ա. Ղարիբյանի ̸. Ջուլհակյանի կազմած «Ֆրանսերենի ընթերցանության ձեռնարկը» «Ֆրանսիայի պատմության երկրագիտության ձեռնարկը», Թ. Բլբուլյանի Հ. Ավետիսյանի լրամշակած խմբագրած՝ ֆրանսերենի դասագրքերի հայերեն տարբերակները (հանրակրթական դպրոցների 5-ից 9-րդ դասարաններ), Թ. Բլբուլյանի «Ֆրանսերեն լեզվի արտասանական-ուղղախոսական ուղեցույցը», Գ. Սարգսյանի «Թարգմանություն թարգմանաբանություն» ձեռնարկը, «Ֆրանսերենի դասագիրք»-ը, Շ. Թամրազյանի «Les visages de l’art dans la littérature française (XVII- XXI siècles)», Լ. Վարդանյանի «Manuel de français (Le vocabulaire à travers l’art)» այլ աշխատություններ: 2009 թ. լույս է տեսել նախադեպը չունեցող «Ֆրանսերեն-հայերեն» մեծ բառարանը` Ա. ̸ուրադյանի ընդհանուր խմբագրությամբ:
Ֆրանսիական բանասիրության ամբիոնի գործունեության կարորագույն ոլորտներից են նա թարգմանությունն ու թարգմանագիտությունը: Ամբիոնի դասախոսների ջանքերով հայերեն են թարգմանվել ֆրանսիական գեղարվեստական, ինչպես նա լեզվաբանական գրականության դասական ժամանակակից բազմաթիվ երկեր:
Ամբիոնն զբաղվում է Երանի պետական համալսարանում ֆրանսերենի դասավանդման մեթոդական կազմակերպական խնդիրներով, այդ թվում՝ առարկայական ուսումնական ծրագրերի վերանայում վերախմբագրում, երիտասարդ դասախոսների մասնագիտական որակի բարձրացում: Ուսումնամեթոդական աշխատանքներ են ծավալվել նա ԵՊՀ Իջանի մասնաճյուղում:
Ֆրանսիական բանասիրության ամբիոնը սերտ համագործակցում է Ֆրանսիայի ̸ոնպելիեի 3, Պոլ Վալերի, Լիլի Էքս ̸արսելի համալսարանների հետ:
2022 թ. ֆրանսիական բանասիրության ամբիոնի Ֆրանսիայի Լիլի համալսարանի միջ ձեռք է բերվել համաձայնություն «̸իջազգային գործարար հաղորդակցություն» մագիստրոսական կրթական նոր ծրագրի վերաբերյալ: Ծրագիրն իրականացվելու է Լիլի համալսարանի հետ համատեղ` կրկնակի դիպլոմի տրամադրմամբ:
Ֆրանսիական բանասիրության ամբիոնը նա կազմակերպում է միջազգային գիտաժողովներ: Հիշատակության արժանի է 2022 թ․ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում տեղի ունեցած ֆրանսիական բանասիրության ամբիոնի Ֆրանսիայի Լիլի համալսարանի համատեղ կազմակերպած «Խոսույթը գիտական համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են դասախոսներ, գիտաշխատողներ, ասպիրանտներ, հայցորդներ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ Ֆրանսիայի Հանրապետության Ռուսաստանի Դաշնության համալսարաններից: Ամբիոնի նախաձեռնությամբ ԵՊՀ-ն անդամակցել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական միջազգային կազմակերպությանը, որը եվրոպական ուսումնամեթոդական գիտահետազոտական լայն գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռում:
Ամբիոնն իրականցնում է «Անգլերեն լեզու, ֆրանսերեն լեզու հաղորդակցություն» բակալավրիատական կրթական ծրագիրը։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, ասիստենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
Հանձնաժողովի անդամ