Թարգմանչական գործ՝ անգլերեն Ãý հայերեն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննության անցկացման ձÃýաչափը՝ բանավոր:
Հարցաշարը՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տալ թարգմանաբանության ոլորտին առնչվող խոր գիտելիքներ, սովորեցնել կատարել գրավոր Ãý բանավոր թարգմանություններ մասնագիտական տարբեր ոլորտներում, ինչպես նաÃý իրականացնել լեզվի խոր իմացություն պահանջող տարբեր գործառույթներ, ինչը կապահովի բարձր մրցունակություն աշխատաշուկայում:
Առավելությունները
̸եր օրերում բազմաբնույթ թարգմանիչների պահանջարկը մեծ է բոլոր բնագավառներում: Հատկապես հաշվի առնելով մեզանում տեղ գտած անորակ թարգմանությունները` հրամայական է դարձել պրոֆեսիոնալ թարգմանիչներ ունենալը: Այս խնդրի լուծման ապահովումը իրականացնում է մագիստրոսական այս ծրագիրը:
Ծրագիրը կազմված է տվյալ մասնագիտության միջազգային մագիստրոսական ծրագրերին ներկայացվող չափանիշներին համապատասխան` հաշվի առնելով տեղական կրթական գործոնները Ãý աշխատաշուկան: Ծրագիրը տարբերվում է մյուս բուհերի համանման ծրագրերից մասնագիտական խորությամբ Ãý մասնագիտական առարկաների բազմազանությամբ:
Կարիերայի հնարավորությունները
Çëրակյալ թարգմանիչների պահանջարկը հանրապետությունում մեծ է Ãý աշխատանքի տեղավորման հնարավորությունները բազմազան են:
ÁÂվյալ մասնագիտությամբ շրջանավարտները կարող են որպես թարգմանիչ աշխատել պետական Ãý ոչ պետական կառույցներում, տեղական Ãý միջազգային կազմակերպություններում:
Շրջանավարտները կարող են դասավանդել ինչպես ավագ դպրոցներում, այնպես էլ հանրապետության տարբեր բուհերում, ինչպես նաÃý զբաղվել գիտական գործունեությամբ: