ԱրÃýելագիտության հայկական դպրոցն արմատներով հասնում է Վիեննայի ու Վենետիկի Մխիթարյան միաբանություն Ãý Ռուսաստանում առաջին արÃýելագիտական օջախ` ԱրÃýելյան լեզուների Լազարյան ճեմարան։ ԵրÃýանի պետական համալսարանում արÃýելագիտական դասընթացներ դասավանդվել են բուհի հիմնադրման առաջին իսկ տարիներից:
ԱրÃýելագիտության առաջին դասախոսը գրականագետ Ãý արÃýելագետ ԳÃýորգ Ասատուրն էր, որը 1921 թ. աշխատանքի է հրավիրվել որպես վրացերենի Ãý ԱրÃýելքի գրականության դասախոս: 1923 թ. Թավրիզից ԵՊՀ է հրավիրվել ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանը: 1940 թ. սեպտեմբերից Հր. Աճառյանի նախաձեռնությամբ ստեղծվել է ԱրÃýելյան բանասիրության ամբիոն, նույն թվականին բացվել է նաÃý ԱրÃýելյան լեզուների Ãý գրականության բաժինը, որի հիման վրա 1968 թ. կազմավորվել է ԱրÃýելագիտության ֆակուլտետը։ Տարբեր տարիների այն ղեկավարել են պրոֆեսորներ ԳÃýորգ Նալբանդյանը, Բորիս Բալայանը, Մերի Քոչարը, Գուրգեն Մելիքյանը:
Ֆակուլտետում գործում է առկա ուսուցման եռաստիճան համակարգ՝ բակալավրիատական, մագիստրոսական Ãý ասպիրանտական։
Ֆակուլտետում դասավանդում են ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք արտերկրի համալսարաններում հանդես են գալիս դասախոսություններով, վերապատրաստումներ են անցնում միջազգային հեղինակավոր ուսումնական Ãý գիտական հաստատություններում։ ՄիÃýնույն ժամանակ՝ ֆակուլտետում պարբերաբար դասախոսություններ են կարդում միջազգային ճանաչում ունեցող հեղինակավոր գիտնականներ։
ԵՊՀ արÃýելագիտության ֆակուլտետը համագործակցում է միջազգային առաջատար կրթական Ãý հետազոտական մի շարք կենտրոնների հետ (ՌԴ ԳԱԱ արÃýելագիտության ինստիտուտ, Մոսկվայի պետական համալսարան, Ասիայի Ãý Աֆրիկայի երկրների ինստիտուտ (Մոսկվա), Հորդանանի համալսարան, Քուվեյթի համալսարան, Կահիրեի համալսարան), Թեհրանի, Սպահանի, Յազդի, «Ջունդիշապուրի», Նիշապուրի Ãý Թավրիզի համալսարանների, Համբուրգի Ãý Բոննի համալսարանների, Սորբոնի համալսարանի, Ավստրիայի գիտությունների ակադեմիայի Ãý Կալիֆոռնիայի «Լոս Անջելես» համալսարանի, ինչպես նաÃý Ռուսաստանի, Ղազախստանի Ãý Թուրքմենստանի առաջատար բուհերի հետ:
ԵՊՀ արÃýելագիտության ֆակուլտետը համագործակցում է ՀՀ-ում գործող գիտական Ãý կրթական գրեթե բոլոր հաստատությունների հետ, ՀՀ ԳԱԱ արÃýելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի Ãý Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի հետ։ Ամբիոնների աշխատակիցներն ընդգրկված են ՀՀ գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրերում։ Ծրագրեր են իրականացվում Աբդուլազիզ Սաուդ ալ Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնի ֆինանսական աջակցության շրջանակում:
ԱրÃýելագիտության ֆակուլտետի լավագույն ուսանողներն ստանում են անվանական կրթաթոշակներ։
Ֆակուլտետում ուսանողական տարիներն առավել հետաքրքիր դարձնելու նպատակով գործում են ֆակուլտետային ուսանողական կառույցները։ Ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու գործընկեր հաստատություններում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին, ինչպես նաÃý «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կրթություն ստանալու եվրոպական համալսարաններում:
Ֆակուլտետի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու պետական համակարգում, դեսպանատներում, գիտահետազոտական Ãý կրթական կենտրոններում, միջազգային կազմակերպություններում, թարգմանական գրասենյակներում Ãý այլուր։