Հոգեբանություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Բակալավրի առկա ուսուցման ծրագրի ընդունելությունը կատարվում է՝ ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան կարգի:
Դիմորդները պետք է ընդունելության քննություններ հանձնեն հետյալ առարկաներից՝ «Հայոց լեզու գրականություն» (գ), «Օտար լեզու» (գ) կամ «Կենսաբանություն» (գ) առարկաներից:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել բազմակողմանի գիտելիքներ հոգեբանության հիմնարար կիրառական ոլորտների վերաբերյալ՝ ապագա մասնագիտական գործունեությանը համապատասխան, խթանել ուսանողների քննադատական մտածողությունը, տեսությունն ու պրակտիկան համադրելու գնահատելու ունակությունը, օժտել ուսանողներին արդյունավետ կերպով գրավոր բանավոր հաղորդակցվելու կարողություններով, խրախուսել ուսանողների ինքնուրույն աշխատանքը պրակտիկ փորձի վրա հիմնված ուսումնառությունը։
Առավելությունները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի նկարագրելու հոգեբանության հիմնական մեթոդաբանական սկբունքները, արդի հիմնարար տեսությունները, ներկայացնելու դրանց առնչվող հայեցակարգերը, մոտեցումներն ու հասկացությունները, սահմանելու դրանց կիրառական նշանակությունը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, ներկայացնելու հոգեբանական հիմնախնդիրները՝ մարդու հոգեկան զարգացման օրինաչափությունները, մեխանիզմները, առանձնահատկությունները, հոգեկանի նորմալ ախտաբանական դրսորումները, սահմանելու հոգեբանական հետազոտության կազմակերպման, տվյալների հավաքագրման, արդյունքների վերլուծության մեկնաբանման հիմնական մեթոդները, տարբերակելու դրանց կիրառման ուղիները, հնարավորությունները սահմանափակումները, ներկայացնելու հոգեբանության հիմնարար կիրառական բնագավառներին առնչվող հոգեբանական փաստերը օրինաչափությունները, հասկանալու դրանց դերն ու նշանակությունը անհատի հասարակության կյանքում, թվարկելու հոգեբանի մասնագիտական գործունեության հիմնական էթիկական սկզբունքները, մատնանշելու դրանց նշանակությունը պահպանման անհրաժեշտությունը, անվանելու հոգեկան խանգարումների ախտանիշները դասակարգման համակարգերը (DSM-5, ICD-11):
Ծրագրի շրջանավարտը կունենա գործնական մասնագիտական կարողություններ ունակ կլինի կիրառելու հոգեբանական հետազոտության հիմնական մեթոդներն ըստ նշանակության, վերլուծելու մեկնաբանելու ստացված արդյունքները մասնագիտական (աշխատանքի կամ ուսումնառության) խնդիրների լուծման համար, գործածելու հոգեճանաչման մեթոդներ, մասնագիտական վերլուծության օգնությամբ կատարելու հիմնավորված եզրահանգումներ, տարբերակելու մեկնաբանելու հոգեբանական երույթները, մարդու կյանքի գործունեության տարբեր ոլորտներում առկա հոգեբանական խնդիրները, իրականացնելու այդ խնդիրների լուծմանն ուղղված գործողություններ, համադրելու հոգեբանական աշխատանքի տարբեր մոտեցումներ՝ ցուցաբերելով ստեղծագործական մոտեցում, գտնելու մասնագիտական լուծումներ՝ ծավալելով հանրօգուտ գործունեություն, կազմակերպելու իր աշխատանքային (կամ) ուսումնական գործունեությունը ստացած տեսագործնական գիտելիքներին համապատասխան։
Կարիերայի հնարավորությունները
«Հոգեբանություն» կրթական ծրագրի շրջանավարտներն ինքնուրույն մասնագիտական գործունեության հնարավորություն կունենան հոգեախտորոշման, հոգեբանական աջակցության, առողջապահական, մասնագիտական գործունեության, սոցիալական խնամքի կրթական ոլորտներում։
Շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու խնամքի պաշտպանության կենտրոններում որպես սոցիալական խնամք հոգեբանական աջակցություն իրականացնող մասնագետներ, հիմնական ավագ դպրոցներում որպես հոգեախտորոշիչ, զարգացնող, հոգեշտկող աջակցող հոգեբան-մասնագետներ, կազմակերպություններում որպես անձնակազմի հետ աշխատող հոգեբաններ, փորձառու հոգեբանի ղեկավարությամբ (սուպերվիզիայի ներքո) հոգեբանական ծառայության կենտրոններում որպես հոգեբանական ախտորոշում աջակցություն իրականացնող մասնագետներ: Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ փիլիսոփայության հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայում, հետագայում՝ ասպիրանտուրայում: