- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ կրթական կենտրոններ
- Ռուս բանասիրության ֆակուլտետ
- Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության հաղորդակցման տեսության ամբիոն
Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության հաղորդակցման տեսության ամբիոն
1937 թ. Երանի պետական համալսարանում ստեղծվել է ռուսաց լեզվի ամբիոն, որի հիմնադիրն ու նրա առաջին վարիչը եղել է ականավոր լեզվաբան, բ.գ.թ., դոցենտ Ռաֆայել Մելքումյանը: Ամբիոնն այնուհետ ղեկավարել է բ.գ.թ., պրոֆեսոր Դավիթ Ջաղացպանյանը:
1974 թ. ռուսաց լեզվի ամբիոնի հիմքի վրա ստեղծվել է ռուսաց լեզվի տեսական ամբիոնը, որի կազմում ընդգրկված էին Հայաստանի առաջատար ռուսագետներ։ Հետագայում ռուսաց լեզվի տեսական ամբիոնը վերանվանվել է լեզուների տիպաբանության, ռուսաց լեզվի տեսության մեթոդիկայի ամբիոն, իսկ 2007 թվականից՝ ռուսաց լեզվաբանության, տիպաբանության հաղորդակցման տեսության ամբիոն:
Ռուսաց լեզվի տեսական ամբիոնը ղեկավարել է ականավոր գիտնական, թարգմանության տեսության մասնագետ, բ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լոն Մկրտչյանը: Նրանից հետո ամբիոնի վարիչ են եղել անվանի լեզվաբան տաղանդավոր մանկավարժ, բ.գ.դ., պրոֆեսոր Հրանուշ Արայի Մարգարյանը, ականավոր գիտնական, փիլիսոփա լեզվաբան, փ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Աթայանը, բ.գ.թ., դոցենտ Իվետտա Մանուչարյանը։ 2006 թվականից ամբիոնի վարիչն է բ.գ.դ., պրոֆեսոր, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի իսկական անդամ Լիլիթ Բրուտյանը:
Ամբիոնի անվանման մեջ մատնանշված են առաջնություն ունեցող գիտական գիտամեթոդական այն ուղղությունները, որոնցով զբաղվում են այսօր ամբիոնի անդամները: Դրանք են՝
1) ժամանակակից ռուսաց լեզվի արդի հիմնախնդիրները, մասնավորապես ռուսերենի հնչյունաբանության, բառագիտության, իմաստաբանության, քերականության, բառակազմության, տերմինաբանության, ոճաբանության խոսքի մշակույթի, գործաբանության, ինչպես նա ռուսերենի դասավանդման մեթոդիկայի հարցերը,
2) լեզուների տիպաբանության խնդիրները, մասնավորապես ռուսերենի հայերենի, ինչպես նա սլավոնական լեզուների (ռուսերեն, չեխերեն այլն) զուգադրական-տիպաբանական ուսումնասիրությունը,
3) հաղորդակցման տեսության, այդ թվում՝ միջմշակութային հաղորդակցման թարգմանության հիմնահարցերը:
Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության հաղորդակցման տեսության ամբիոնի դասախոսներն ակտիվորեն զբաղվում են գիտական գործունեությամբ. տպագրում են մենագրություններ, հոդվածներ, բառարաններ, մասնակցում են միջազգային բազմաթիվ գիտաժողովների: Մանկավարժական գիտական գործունեության հետ մեկտեղ՝ ամբիոնի անդամները կարորում են նա գիտամեթոդական աշխատանքը: Այն ներառում է բազմաթիվ դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, ուսումնական բառարանների, թելադրությունների ժողովածուների ուսումնական ծրագրերի ստեղծումը ինչպես ռուս բանասիրության ֆակուլտետների, այնպես էլ հանրակրթական դպրոցների համար:
Ամբիոնը սերտորեն համագործակցում է ՌԴ Պենզայի պետական համալսարանի հետ: Ամբիոնում պարբերաբար անցկացվում են ռուս լեզվաբանության արդի հիմնահարցերին նվիրված տեսական սեմինարներ, որտեղ դասախոսություններ են կարդում նա հրավիրված մասնագետներ:
Ամբիոնն իրականացնում է «Ռուսաց լեզու գրականություն» «Միջմշակութային հաղորդակցություն թարգմանություն (ռուսերեն)» բակալավրիատական կրթական ծրագրերը «Ռուսաց լեզու գրականություն» մագիստրոսական կրթական ծրագիրը։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ (պրոֆեսոր)
Պրոֆեսոր
Պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Ասիստենտ