ԵՊՀ Բոլոնիայի համալսարանի միջ համագործակցության շրջանակում ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, բ․գ․թ․, դոցենտ Դ․ Գազարովան հրավեր է ստացել այցելելու Բոլոնիայի համալսարան։ Այցի ժամանակ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը Դ․ Գազարովան դասախոսություններ է կարդացել Իտալիայի Բոլոնիայի համալսարանի ուսանողների համար։
«Ռուսերենը ժամանակակից Հայաստանի սոցիոլեզվաբանական իրադրության համատեքստում» «Ռուս էմիգրացիայի լեզու՝ Սերգեյ Դովլաթով» թեմաներով դասախոսությունները կազմակերպվել էին Բոլոնիայի համալսարանի ժամանակակից լեզուների, գրականությունների մշակույթների ֆակուլտետի մագիստրոսների համար։ Բանախոսը ներկայացրել է նա ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի կողմից իրականացվող կրթական (ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման կարճաժամկետ երկարաժամկետ) ծրագրերը` նախատեսված օտարերկրյա ուսանողների համար։
Գործուղման շրջանակում Դ․ Գազարովան այցելել է նա Ֆոռլի քաղաք` Թարգմանիչների բարձրագույն դպրոցի ղեկավարության դասախոսական կազմի հետ հանդիպման նպատակով։ Այցի ժամանակ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն` ԵՊՀ, Բոլոնիայի համալսարանի Թարգմանիչների բարձրագույն դպրոցի (Ֆորլի) համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվել են նա ռուսերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման դասընթացների կազմակերպման, ինչպես նա ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի բակալավրիատի մագիստրատուրայի կրթական ծրագրերին արտերկրի ուսանողների մասնակցությանը վերաբերող հարցեր։