ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում կայացավ արդեն&²Բú²õ±è;ավանդույթ դարձած&²Բú²õ±è;«Արի՛ ±ʸé» տեղեկատվական ամենամյա հանդիպումը՝ համախմբելով ուսանողներին,&²Բú²õ±è;պրոֆեսորադասախոսական&²Բú²õ±è;անձնակազմի ներկայացուցիչներին և ապագա դիմորդներին։
Միջոցառման&²Բú²õ±è;ընթացքում կրթական&²Բú²õ±è;ծրագրի հիմնական&²Բú²õ±è;ուղենիշներն&²Բú²õ±è;ու զարգացման&²Բú²õ±è;հեռանկարները ներկայացրին Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան&²Բú²õ±è;Արթուր Մկրտիչյանը, դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար Անահիտ Սահակյանը։ «Հասարակայնության հետ կապեր» բակալավրի կրթական ծրագրի առանձնահատկություններին, նպատակներին և հնարավորություններին մանրամասն անդրադարձավ կրթական ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանը։ Ելույթներով հանդես եկան նաև կրթական ծրագրի շրջանակում դասավանդող դասախոսները։
Հանդիպումն&²Բú²õ±è;ապագա դիմորդների համար ստեղծեց նոր հնարավորություն՝ ծանոթանալու ամենապահանջված մասնագիտություններից մեկին՝ հասարակայնության հետ կապերին (PR)։ Միջոցառումն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով և հարցուպատասխանով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան անմիջական կապ հաստատելու ոլորտի մասնագետների հետ և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
«Նախորդ տարում մեր բակալավրի ծրագիրն ամբողջ հանրապետությունում 4-րդ տեղում էր՝ ըստ դիմորդների քանակի։ Դա շատ պարտավորեցնող է և պատասխանատու: Մենք քաջ գիտակցում ենք, որ PR-ն այսօր ամենապահանջված մասնագիտություններից է։ Սակայն նաև հասկանում ենք, որ սրընթաց փոփոխությունների դարաշրջանում ենք ապրում, երբ մեկ տարում անգամ ամեն&²Բú²õ±è;ինչ կարող է արմատապես փոխվել։ PR-ն&²Բú²õ±è;այսօր կազմակերպությունների համար դառնում է կարևորագույն որոշումներ կայացնելու կառավարման պրակտիկա՝ փոփոխությունների պայմաններում կազմակերպության հեղինակության և վստահության ձևավորման ու պահպանման գործոն, այն էթիկական հաղորդակցություն է, որն օգնում է դիմակայել և դիմադրել շրջապատող ապատեղեկատվությանն ու կեղծ լուրերին, ատելության խոսքին և մանիպուլյացիաներին»,- նշեց «Հասարակայնության հետ կապեր» կրթական ծրագրի ղեկավար, ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական&²Բú²õ±è;տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը։
Հանդիպման&²Բú²õ±è;ընթացքում «Հասարակայնության հետ կապեր» կրթական ծրագրի ուսանողները ներկայացրին համալսարանական կյանքի, մասնագիտական&²Բú²õ±è;պրակտիկաների փորձառությունը և կրթական ծրագրում «հայտնվելու» իրենց պատմությունները՝ սեփական օրինակով ընդգծելով կրթական&²Բú²õ±è;ծրագրի արդյունավետությունը։
Կրթական&²Բú²õ±è;ծրագրի ուսանողներից մեկը՝ որպես նախկին դիմորդ, խոսեց այն&²Բú²õ±è;կարևոր չափանիշների մասին, որոնք որոշիչ դարձան մասնագիտության ընտրության հարցում։
«Ուզում էի ընտրել մի բան, որը կլինի հետաքրքիր, ոչ ստանդարտ և կրեատիվ։ Հենց այդ պատճառով էլ ընտրեցի PR-ը։ Շատ գեղեցիկ ոլորտ է, որտեղ ամեն օր նոր բան ես սովորում»,- ասաց նա։
«Արի՛ ±ʸé» տեղեկատվական&²Բú²õ±è;հանդիպումը ամփոփումն էր Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» բակալավրի երկրորդ կուրսի ուսանողների «PR արշավների նախագծում» առարկայի շրջանակում իրականացված «Արի' PR» տեղեկատվական արշավի, որի ընթացքում ուսանողներն ու ծրագրում դասավանդող դասախոսներն այցելեցին շուրջ 30 դպրոցներ Երևանում և ՀՀ մարզերում՝ ավարտական դասարանների աշակերտներին մասնագիտության և կրթական ծրագրի մասին պատմելու նպատակով։