Առկա ու հեռակա ուսուցման ձևերով մրցութային կարգով ԵՊՀ մագիստրատուրա ընդունվելու հնարավորություն ունեն ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայում ընդունելությունը առկա ուսուցման ձևով կատարվում է երկու փուլերով, իսկ հեռակա ուսուցման ձևով՝ մեկ փուլով: Փուլերի անցկացման ժամանակացույցը հաստատվում է ռեկտորի հրամանով:
Առկա ուսուցման ձևով առաջին փուլով անվճար ու վճարովի ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման ձևերի նույն մասնագիտությամբ (կրթական ծրագրի) վերջին երեք ուսումնական տարվա (ուսումնական տարիների հաշվարկը սկսվում է գործող ուսումնական տարվանից) շրջանավարտները՝ ըստ իրենց ամփոփիչ ատեստավորման գնահատականի և դիպլոմի հավելվածում գրանցված միջին որակական գնահատականի (ՄՈԳ-ի): Դիմորդների ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննության, մրցութային կարգով՝ ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի շեմի հաշվառմամբ: Հավասար ՄՈԳ-ի դեպքում հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ չափորոշիչները՝ ա) գերազանցության դիպլոմի առկայությունը, բ) ամփոփիչ ատեստավորման արդյունքները: Տվյալ փուլում առանձին մագիստրոսական կրթական ծրագրերի ընդունելության մուտքային պահանջները յուրաքանչյուր տարի սահմանվում են ռեկտորի հրամանով: Անվճար (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) տեղերի համար հայտարարված մրցույթը չհաղթահարելու դեպքում 1- ին փուլի դիմորդներն ընդունվում են նույն կրթական ծրագրի վճարովի համակարգ:
Երկրորդ փուլով ընդունելությունը կատարվում է երկու ենթափուլով և միայն վճարովի ուսուցման համակարգում: Այս փուլի ընդունելության մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ և այլ պետական, ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (առկա ու հեռակա ուսուցման ձևերի) բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
Ընդունելության քննության հարցաշար և գրականության ցանկ
Համաշխարհային քաղաքականություն մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելության քննության հարացաշար
- Վեստֆալյան համակարգից մինչև Յալթա Պոտսդամ. ուժերի հավասարակշռության սկզբունքը
- Քաղաքական վարչակարգեր. ժողովրդավարություն, ավտորիտարիզմ և տոտալիտարիզմ
- Իշխանության հասկացությունը և լեգիտիմության տիպերը (ըստ Մաքս Վեբերի)
- Միավորված ազգերի կազմակերպության դերը և բարեփոխման անհրաժեշտությունը
- Սառը պատերազմի ավարտը և միաբևեռության ժամանակաշրջանը
- Գլոբալացում և ազգային պետության ինքնիշխանության տրանսֆորմացիան
- Ռեգիոնալիզմի և գլոբալիզացիայի հարաբերակցությունը արդի միջազգային հարաբերություններում
- Ուկրաինական ճգնաժամը և դրա ազդեցությունը համաշխարհային կարգի վրա
- Տարածաշրջանային անվատանգային կազմկերպությունները (ՆԱՏՕ, ՀԱՊԿ)
- ԱՄՆ-Չինաստան մրցակցությունը. նոր Սառը պատերազմի հեռանկարը
- Եվրոպական ինտեգրացիայի ճգնաժամը և ապագան (Brexit, եվրոսկեպտիցիզմ)
- Տեղեկատվական և հիբրիդային պատերազմների առանձնահատկությունները
- Պանդեմիաները՝ որպես միջազգային քաղաքականության գործոն. COVID-19-ի ազդեցությունը գլոբալ կառավարման վրա
- Քաղաքականության և կենսաբանության փոխազդեցությունը. կենսաքաղաքականության հայեցակարգը (Մ. Ֆուկո, Ջ. Ագամբեն)
- ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 նպատակները
- Միջազգային ինտեգրացիոն գործընթացները և տարածաշրջանային կազմակերպությունները (ԵՄ, Աֆրիկյան միություն, ԱԵԱՆ)
- ԱՄՆ քաղաքականության առանձնահատկությունները Արևմտյան կիսագնդում
- Ռուսաստանի քաղաքականության առանձնահատկությունները հետխորհրդային տարածքում
- Լոգիստիկ ուղիների տրանսֆորմացիան և դրանց ազդեցությունը համաշխարհային քաղաքականության վրա (Հյուսիսային երթուղի, «Միջին միջանցք», «Հյուսիս-Հարավ»)
- Խաղաղապահության դերը փոփոխվող աշխարհակարգում
- Չինաստանի դերը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
- «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության գլոբալ քաղաքական նշանակությունը
- Պարենային անվտանգության հիմնախնդիրը Աֆրիկա մայրցամաքում
- Ջրային ռեսուրսների հիմնախնդիրը համաշխարհային քաղաքականությունում. ջրային անվտանգություն և աշխարհաքաղաքական մրցակցություն
- «Կանաչ» էներգիայի դերը ժամանակակից համաշխարհային քաղաքականությունում. էներգետիկ անցման աշխարհաքաղաքական հետևանքները և ուժերի նոր դասավորվածությունը
- Կլիմայի փոփոխության հիմնախնդիրը համաշխարհային քաղաքականությունում. միջազգային համագործակցության ձևաչափերը և աշխարհաքաղաքական մարտահրավերները
- Միջուկային անվտանգության և չտարածման ռեժիմի ճգնաժամը արդի փուլում
- ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան եռանկյունու ազդեցությունը սպառազինությունների վերահսկման
հեռանկարների վրա - Արկտիկայի միջազգային-իրավական կարգավիճակը. տարածքային բաժանման սկզբունքները և
միջազգային մրցակցությունը - «Պատերազմ» և «հակամարտություն» հասկացությունների համեմատական վերլուծությունը գլոբալ
քաղաքականությունում
Գրականության ցանկ
- ․
- ․
- Francis Fukuyama, The End of History?
- THE LEGAL STATUS OF THE ARCTIC, [suspicious link removed]
- ٰ:10.31278/1810-6374-2025-23-4-118-133․&Բ;
- ․