Կյանքի 95-րդ տարում իր մահկանացուն է կնքել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանը:
Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանը ծնվել է 1930 թվականի մայիսի 25-ին ՀԽՍՀ Սիսիանի շրջանի Բորիսովկա (այժմ` ՀՀ Սյունիքի մարզի Ծղուկ) գյուղում:
1946 թվականին ընդունվել է Երանի Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարան: 1948 թվականին ավարտել է Երանի կայարանի երեկոյան դպրոցը, 1954 թվականին` ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, 1962-ին` ասպիրանտուրան: 1963 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1973-ին` դոկտորական ատենախոսություն: 1978-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 2000 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
1954-ից Գրիշա Ղարիբյանն աշխատել է ԵՊՀ-ում. 1978-1990-ական թվականներին եղել է քաղաքատնտեսության ամբիոնի, 1990-2008-ին՝ տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, 1977-1978-ին՝ ԵՊՀ կուսկոմիտեի երկրորդ քարտուղար, 1978-1991-ին՝ հումանիտար ֆակուլտետների ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: 1984 թվականին նրա նախաձեռնությամբ Երանի ժողովրդական տնտեսության ինստիտուտից տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը տեղափոխվել է ԵՊՀ հետագայում դարձել Տնտեսագիտության (այժմ՝ Տնտեսագիտության կառավարման) ֆակուլտետ: 1993-2000 թվականներին եղել է այդ ֆակուլտետի դեկան, 2001-2023-ին՝ Տնտեսագիտության միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր «ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչ»:
1965-1975 թվականներին Գրիշա Ղարիբյանը համատեղությամբ գլխավորել է ՀԽՍՀ պետպլանի ԳՀ ինստիտուտի սոցիալական զարգացման բաժնի աշխատանքները:
2002-2018 թվականներին ԵՊՀ տնտեսագիտության մասնագիտական խորհրդի նախագահն էր:
Անվանի գիտնական, պրոֆեսոր Գրիգոր (Գրիշա) Ղարիբյանը հեղինակ է գիտական ավելի քան 100 աշխատության, այդ թվում՝ «Բնակչության կենսամակարդակը նրա բարձրացումը Սովետական Հայաստանում» (Եր., 1972 թ.) «Проблемы повышения уровня жизни населения в социалистическом обществе» (Ер., 1977 г.) մենագրությունների, համահեղինակ` «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման մարդկային կապիտալի վերարտադրության հիմնախնդիրները անկախության տարիներին» (Եր., 2017 թ.) մենագրության, ինչպես նա` «Մինչմոնոպոլիստական կապիտալիզմ» (Եր., 1971 թ.), «Մարդկային զարգացման հիմունքներ» (Եր., 2004 թ.) ուսումնական ձեռնարկների «Տնտեսագիտություն» (Եր., 2004 թ.) բուհական դասագրքի:
Պրոֆեսոր Ղարիբյանի ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 50 ատենախոսություն:
Իր հայրենանվեր գործունեության համար անվանի գիտնական, պրոֆեսոր Գրիշա Ղարիբյանը 1999-ին պարգատրվել է Մովսես Խորենացու մեդալով, 2010-ին արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
2018 թվականին Երանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում բացվել է նրա գեղանկարների անհատական ցուցահանդեսը:
Անվանի գիտնական տնտեսագետ Գրիշա Ղարիբյանի շուրջ 70-ամյա բեղուն գործունեությունը ԵՊՀ-ում հատկապես Տնտեսագիտության ֆակուլտետի վերաբացման, ինչպես նա հետագա զարգացման գործում անգնահատելի է: 90-ականներին ֆակուլտետում ծավալված փոփոխությունները նոր թափ համակարգային ընդգրկում ստացան Գրիշա Ղարիբյանի՝ որպես դեկանի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրված ջանքերի նվիրումի շնորհիվ: Նրա անմիջական արհեստավարժ կառավարման ընթացքում ֆակուլտետը համալսարանի կազմում առանձնացավ որպես փորձառու մասնագիտական կառույց՝ կրթական ոլորտում արձանագրած նշանակալի ձեռքբերումներով գիտական բարձր մակարդակով:
Գրիշա Ղարիբյանի վաստակը մեծ է նա երիտասարդ մասնագետների՝ որպես հայրենասեր քաղաքացիների, արժանապատիվ հայերի կերտման գործում:
ԵՊՀ տնտեսագիտության կառավարման ֆակուլտետի ղեկավարությունն ու ՀՀ ԳԱԱ նախագահությունն իրենց ցավակցությունն են հայտնում անվանի գիտնական, պրոֆեսոր Գրիշա Ղարիբյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, Հայաստանի Հանրապետության կրթական գիտական համայնքին։
Գրիշա Ղարիբյանի՝ ԵՊՀ գիտակրթական կյանքում ունեցած մեծ անուրանալի վաստակն ու ներդրումը՝ որպես ժառանգություն, ընդմիշտ կմնա Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության գիտության պատմության մեջ։
ԵՊՀ տնտեսագիտության կառավարման ֆակուլտետ
ՀՀ ԳԱԱ նախագահություն