ԵՊՀ տնտեսագիտության Ãý կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ ոլորտային կարÃýոր քննարկում, որը նվիրված էր Հայաստանում շրջանաձÃý տնտեսության սկզբունքների ներդրման հնարավորություններին։
Ս.թ. հունիսի 10-ի հանդիպումը նախաձեռնել էր ՝ ԵՊՀ տնտեսագիտության Ãý կառավարման ֆակուլտետի հետ գործընկերությամբ: Այն հաջողությամբ միավորել էր ոլորտը կարգավորող պետական մարմինների, գործարար համայնքի, Հայաստանում շրջանաձÃý տնտեսության կոալիցիայի ներկայացուցիչների Ãý հետազոտողների։ Քննարկման հիմնական նպատակը բիզնեսի ու ոլորտային քաղաքականության պատասխանատուների մտահոգությունների վերհանումն ու դրանց շուրջ լուծումների ձÃýակերպումն էր՝ փորձագիտական Ãý գործարար փորձի համադրմամբ։
Բանախոսներն անդրադարձան շրջանաձÃý տնտեսության ներդրման տնտեսական, սոցիալական Ãý բնապահպանական առավելություններին, ֆինանսական, տեխնոլոգիական Ãý կրթական ռեսուրսների հասանելիության խնդիրներին, հանրային իրազեկման կարÃýորությանը՝ սպառողական վարքագծի փոփոխման համատեքստում, ինչպես նաÃý Հայաստանում արդեն կիրառվող շրջանաձÃý մոտեցումների քարտեզագրմանը Ãý ընդլայնման ներուժին:
Բանախոսների շարքում էին՝ շրջանաձÃý տնտեսության կոալիցիայի, «Ամերիա» ընկերության, «Impact Hub Yerevan»-ի Ãý «°侱°ù³¦³ܱô±«±è!» ծրագրի ներկայացուցիչները, վերամշակման Ãý վերօգտագործման մոդելներով աշխատող գործարարները («ՀԱՅԲԵԴ» Ãý «ՍՈԼԵՐ» ընկերություններից), ոլորտի փորձագետներ, հետազոտողներ Ãý քաղաքականություն մշակողներ:
ԵՊՀ տնտեսագիտության Ãý կառավարման ֆակուլտետը, հանդես գալով որպես գործընկեր, վերահաստատեց իր կարÃýոր առաքելությունը՝ արդիական տնտեսական խնդիրների շուրջ բազմակողմ, մասնագիտական ու փաստարկված դիսկուրսներ հյուրընկալելու Ãý դրանց զարգացումը խթանելու ուղղությամբ։
Միջոցառումը տեղի ունեցավ ԵՄ կողմից աջակցվող «°侱°ù³¦³ܱô±«±è!» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են «Impact Hub» ցանցը, «Impact Hub Yerevan»-ը Ãý «Շրջակա միջավայր Ãý առողջություն» ՀԿ-ն։
«´¡µþ±·±ð·ɲõ» հեռուստաընկերության ուղիղ հեռարձակմամբ քննարկումը հասանելի էր նաÃý լայն հանրությանը, իսկ քննարկման տեսագրությունը հասանելի է -ի յութուբյան էջում: