«Վիլլեմ Ս. Վիս միջազգային առÃýտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթում հայկական թիմերի մասնակցության պատմության մեջ առաջին անգամ ԵրÃýանի պետական համալսարանի թիմը Թբիլիսիում անցկացված մրցափուլի հաղթող է ճանաչվել` միավորների էական առավելությամբ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
Վրաստանում ս.թ. փետրվարի 14-18-ը կայացած նախնական դատախաղին մասնակցել են 10 թիմեր Գերմանիայից, Վրաստանից, Հայաստանից Ãý Ադրբեջանից: Հայաստանը ներկայացնում էին ԵրÃýանի պետական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ãý Հայաստանում ամերիկյան համալսարանի թիմերը։
ԵՊՀ թիմի կազմում էին Իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Անահիտ Ալոյանը, Թամարա Ղազարյանը, Էրիկ ̸անուկյանը Ãý Յուրիկ Յոլյանը, որոնց նվիրումի, աշխատասիրության ու թիմային աշխատանքի շնորհիվ ԵրÃýանի պետական համալսարանի անունն այս անգամ բարձր հնչեց նաÃý միջազգային այս հարթակում: Թիմի մարզիչներն էին ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտներ Դավիթ Ղարիբյանը Ãý ̸անե ̸արկոսյանը:
Դատախաղ-մրցույթում ԵՊՀ թիմը հաջողությամբ առաջ է անցել Թբիլիսիի պետական համալսարանի, Թբիլիսիի ազատ համալսարանի, Պասսաուի համալսարանի (Գերմանիա) Ãý Բաքվի պետական համալսարանի թիմերից:
ԵՊՀ թիմի ներկայացուցիչ, Իրավագիտության ֆակուլտետի ուսանող Անահիտ Ալոյանը հաղթող է ճանաչվել երկու հատուկ անվանակարգերում` արժանանալով «Օտարերկրյա լավագույն բանախոս» մրցանակին՝ Վրացական արբիտրների ասոցիացիայի (Georgian Association of Arbitrators) կողմից Ãý «Գերազանցության, նվիրումի, էնտուզիազմի Ãý աշխատասիրության համար» հատուկ մրցանակին՝ վրացական «SunBreath Corp. Legal Services» իրավաբանական ընկերության կողմից:
Դատախաղի այս փուլը կազմակերպվել էր «Արբիտրաժի նախաձեռնություն Վրաստան» (Arbitration Initiative Georgia) կազմակերպության Ãý Ա̸Ն առÃýտրի գերատեսչության առÃýտրային իրավունքի զարգացման ծրագրի (Commercial Law Development Program) գործակցության շրջանակում: Վերջինս նաÃý հատուկ կրթաթոշակ կտրամադրի ԵՊՀ թիմին` գրանցած աննախադեպ արդյունքների համար:
Հիշեցնենք, որ այս փուլին կհաջորդի միջազգային համալսարանների թիմերի հետ դատախաղը, որը տեղի կունենա Վիեննայում ս.թ. մարտի 22-28-ը։ Դատախաղին մասնակցելու են աշխարհի շուրջ 400 համալսարաններ, 4000 ուսանողներ Ãý մոտ 2000 արբիտր։
ԵՊՀ թիմի գրանցած արդյունքների շնորհիվ այս տարի Ãýս ԱռÃýտրային իրավունքի զարգացման ծրագիրը Արբիտրաժի Ãý հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) հետ միասին կհամաֆինանսավորի ԵՊՀ թիմի մասնակցությունը Վիեննայում։
Դատախաղ-մրցույթների առանձնահատկությունը տարբեր երկրներում փորձնական դատախաղերի կազմակերպման միջոցով տվյալ երկրում արբիտրաժի զարգացմանը նպաստելն է։
Հավելենք, որ Արբիտրաժի Ãý հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) փորձնական դատախաղը կազմակերպել էր ս.թ. փետրվարի 10-ին ԵրÃýանում։