ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, Էդինբուրգի համալսարանի իրավունքի մագիստրոս Առնոլդ Վարդանյանը հրավիրված էր զեկուցմամբ հանդես գալու Քեմբրիջի համալսարանի իրավունքի ֆակուլտետի` 2024 թվականի ապրիլի 8-9-ը կազմակերպած միջազգային իրավունքի հեղինակավոր կոնֆերանսում։
̸իջազգային իրավունքում խաղաղության և կայունության հատման&²Բú²õ±è;վերաբերյալ զեկուցման ընթացքում Առնոլդ Վարդանյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության նախապատմությունը, վերջին տասնամյակների ընթացքում հակամարտության խաղաղ կարգավորման չհաջողված փորձը, ներկայում առկա խոչընդոտները տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։ ̸իաժամանակ անդրադարձ է կատարվել նաև խաղաղության պայմանագրերի կնքման միջազգային փորձին, որն&²Բú²õ±è;Էդինբուրգի համալսարանում ուսումնասիրել է Առնոլդ Վարդանյանը։
Քեմբրիջի համալսարանի իրավունքի ֆակուլտետն&²Բú²õ±è;այս տարվա սկզբին ամբողջ աշխարհի գիտնականների կողմից ներկայացված մոտ 230 գիտական հետազոտության հայտերից մրցութային&²Բú²õ±è;հիմունքով ընտրել է Առնոլդ Վարդանյանի զեկուցումը։
̸ինչ կոնֆերանսը՝&²Բú²õ±è;Առնոլդ Վարդանյանի զեկուցման հակիրճ բովանդակությունը հրապարակվել է Քեմբրիջի համալսարանի միջազգային իրավունքի բլոգում։ Նախատեսվում է կոնֆերանսի արդյունքում զեկուցման թեմայով պատրաստվող հետազոտությունը տպագրության ներկայացնել Քեմբրիջի համալսարանի միջազգային իրավունքի ամսագրում։
Այս&²Բú²õ±è;կոնֆերանսին&²Բú²õ±è;մասնակցության համար Առնոլդ Վարդանյանը նաև արժանացել է «Հ. Հովնանիան» ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակի։