- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ կրթական կենտրոններ
- Հայ բանասիրության ֆակուլտետ
- Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության գրականության տեսության ամբիոն
Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության գրականության տեսության ամբիոն
Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության գրականության տեսության ամբիոնը, որը գրականագիտության զարգացման հիմնական օջախն է, համալսարանում հնագույններից է։
Հայ գրականության պատմության ամբիոն անվանումով այն գործել է 1929 թվականից։ Այստեղ աշխատել են Մանուկ Աբեղյանը, Արսեն Տերտերյանը, Սիմեոն Հակոբյանն ու շատ այլ ճանաչված գիտնականներ, որոնք մշակել դասավանդել են ամբիոնի հիմնական առարկաները։ Տասնամյակների ընթացքում ստեղծված լավագույն ավանդույթների շնորհիվ ամբիոնը դարձել է գործնական հայագիտության, Հայաստանի Սփյուռքի կրթական ու գիտական հաստատությունների համար գրականագետներ, հայ գրականության ուսուցիչներ պատրաստող գլխավոր դարբնոցներից մեկը։
2022 թ. Հայ գրականության պատմության ամբիոնին է միավորվել Գրականության տեսության գրաքննադատության ամբիոնը, որը հիմնադրվել է 1972 թվականին՝ Գրականության տեսության գեղագիտության ամբիոն անվանումով. նրա հիմնադիր վարիչը 1972-1986 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ջրբաշյանը։ 1982 թ․ միանալով Արտասահմանյան գրականության ամբիոնին՝ այն վերանվանվել է Արտասահմանյան գրականության գրականության տեսության ամբիոն, որը 1986 թվականից ղեկավարել է բանասիրական գիտություների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը: 2007 թ․ կրկին վերափոխվել են ամբիոնի ուղղությունն ու անվանումը. այն վերանվանվել է Գրականության տեսության գրաքննադատության ամբիոն, որի ղեկավարությունը 2007-2015 թթ. ստանձնել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը, իսկ 2015 թվականից՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշխեն Ջրբաշյանը։
2022 թվականից Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության գրականության տեսության ամբիոնի վարիչն է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը։ Ամբիոնի դասախոսները հայտնի անուններ են հանրապետությունում. նրանց մի մասը Հայաստանի գրողների միության անդամ է, դպրոցական ու բուհական դասագրքերի կամ ձեռնարկների հեղինակ, զբաղվում է գրական քննադատությամբ։
Փորձառու մանկավարժ-գիտնականների ձեռքով գրվել գրվում են գիտական ու մեթոդական աշխատություններ, որոնք ապահովում են տասնամյակներով մշակված գիտական ավանդների հայագիտության զարգացման շարունակականությունը:
Ամբիոնը պարբերաբար կազմակերպում է գիտական նստաշրջաններ (այդ թվում՝ միջազգային), որոնցում հանդես են գալիս ´ ավագ, ´ երիտասարդ սերնդի դասախոսները` իրենց ավանդը ներդնելով հայ գրականության ուսումնասիրության գործում։
Այսօր ամբիոնում մշտապես աշխատանքներ են տարվում գիտական սեմինարների կազմակերպման, կրթական ծրագրերի կատարելագործման նոր կադրերի պատրաստման ուղղությամբ: Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության գրականության տեսության ամբիոնի գիտական մանկավարժական գործունեության ուղղություններն են՝
- հայ ժողովրդական բանահյուսություն,
- հայ հին միջնադարյան գրականություն,
- հայ նոր գրականություն,
- գրականության տեսություն,
- հայ գրականագիտության պատմություն։
Ամբիոնն սպասարկում է «Հայոց լեզու գրականություն» բակալավրիատական մագիստրոսական (առկա հեռակա) կրթական ծրագրերը, ինչպես նա «Հայ գրականություն» մագիստրոսական ծրագիրը։
Աշխատակիցներ
Ամբիոնի պատվավոր վարիչ
Ամբիոնի վարիչ (դոցենտ)
Պրոֆեսոր
Պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով