ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում հաջողությամբ կայացավ ուսանողական ազգային կիբեռվարժանքի նախաորակավորման առաջին փուլը, որը կազմակերպեց Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը՝&²Բú²õ±è;համագործակցելով&²Բú²õ±è;Երևանի պետական համալսարանի հետ։ ԵՊՀ ուսանողները գերազանցեցին ազգային ուսանողական կիբեռվարժանքների առաջին փուլում։
Ավելի քան 30 մոտիվացված ուսանողներ մասնակցեցին&²Բú²õ±è;իրական կիբեռհարձակման սիմուլացիաներին՝ ցուցադրելով իրենց&²Բú²õ±è;պատրաստվածությունը, վերլուծական&²Բú²õ±è;մտածողությունը և հետաքրքրվածությունը կիբեռանվտանգության ոլորտում։
ԵՊՀ ուսանող Արշակ Զատիկյանն&²Բú²õ±è;իր բացառիկ տեխնիկական&²Բú²õ±è;հմտություններով և սուր մտածողությամբ ճանաչվեց&²Բú²õ±è;այս փուլի հաղթող։
Օգոստոսին կմեկնարկի նախաորակավորման երկրորդ փուլը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ լրացնելով&²Բú²õ±è;։
Բոլոր մասնակիցները ամառվա ընթացքում կշարունակեն իրենց ուսումնառությունը «SimSpace» կիբեռմարզման հարթակում, որպեսզի հոկտեմբերին լիովին պատրաստ լինեն մասնակցելու ուսանողական ազգային կիբեռվարժանքներին: Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցներից կկազմվի ազգային կիբեռ ուսանողական թիմ, որը կշարունակի մրցել միջազգային ուսանողական կիբեռմրցաշարերում: