Մեկնարկեց «ԿիբեռԱմիս-2025»-ի շրջանակում անցկացվող Հայաստանի ուսանողական ազգային առաջին կիբեռվարժանքը։ ԵՊՀ ուսանողները մրցույթի առաջին փուլում զբաղեցրին մրցանակային հորիզոնականներ՝ ի ցույց դնելով իրենց մասնագիտական հմտությունները Ãý հարուստ գիտելիքները։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարի առաջին տեղակալ ԳÃýորգ Մանթաշյանը Ãý Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) տնօրեն Ներսես Երիցյանը։ Նրանք կարÃýորեցին կիբեռվարժանքների դերակատարումը հատկապես ուսանողների շրջանում, քանի որ կիբեռկարողությունների հզորացումը սկսվում է հենց կրթությունից: Նրանց խոսքով՝ այդ է պատճառը, որ մրցույթի կազմակերպիչների ջանքերն ուղղված են ուսանողների համար այսօրինակ վարժանքների միջոցով իրական կիբեռսցենարների միջավայր ստեղծելուն։ Ըստ նրանց՝ նման մրցույթները կօգնեն ուսանողներին ստանալ գործնական հմտություններ, ստացած գիտելիքը կիբեռիրավիճակներում կիրառելու հնարավորություն՝ կյանքում ստեղծված բարդ խնդիրները&²Բú²õ±è;լուծելու համար։
Դիմելով ուսանողներին՝ Ներսես Երիցյանը հավելեց, որ չպետք է&²Բú²õ±è;վախենալ ձախողումներից, ինչը Ãýս կյանքի մի&²Բú²õ±è;մասն է կազմում, ուստի ամենօրյա համառ աշխատանքով պիտի զարգացնել գիտելիքները, բարելավել փորձառությունը, համագործակցել ոլորտի մասնագետների հետ Ãý կատարելագործվել։
Կիբեռվարժանքն ունի երկու փուլ՝ անհատական Ãý թիմային: 60 մասնակիցներ ներկայացնում էին Հայաստանի տարբեր բուհեր՝ ԵրÃýանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան Ãý այլն:
ԵՊՀ ուսանողներին վարժանքի ընթացքում աջակցում էր ԻԿՄ ֆակուլտետի դասախոս Նարինե Մարտիրոսյանը:
Ընդգծենք, որ անհատական մրցույթում պատվավոր առաջին տեղը զբաղեցրեց ԵՊՀ ինֆորմատիկայի Ãý կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ուսանող Ժենյա Միրզոյանը՝ ցույց տալով 100-տոկոսանոց արդյունք (10․000 միավորով): ԵՊՀ մյուս 6 ներկայացուցիչներից երկուսը նույնպես անցան խմբային փուլ. Ադելինա Զախարյանը զբաղեցրեց 6-րդ (9000 միավորով), Արշակ Զատիկյանը՝ 22-րդ&²Բú²õ±è;(5000 միավորով) հորիզոնականները:&²Բú²õ±è;
Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներից ձÃýավորվեց 6 խումբ՝ 5-ական ուսանողով: Խմբային փուլը կանցկացվի այս տարվա նոյեմբերին, ինչի արդյունքում կընտրվի Հայաստանի ազգային ուսանողական կիբեռթիմը: Հենց այդ կիբեռթիմն էլ 2026-ին կներկայացնի Հայաստանը Եվրոպական կիբեռանվտանգության մրցույթում (European Cybersecurity Challenge, ECSC):
Շնորհավորում ենք մեր ուսանողներին՝ Ժենյա Միրզոյանին, Ադելինա Զախարյանին Ãý Արշակ Զատիկյանին՝ բարձր արդյունքների Ãý մասնագիտական հմտությունների ցուցադրման համար՝ մաղթելով&²Բú²õ±è;նոր հաջողություններ կիբեռանվտանգության ոլորտում:
Հիշեցնենք, որ «ԿիբեռԱմիս-2025»-ը Ãý դրա շրջանակում անցկացվող միջոցառումներն իրականացվում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ:




