- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ Ãý կրթական կենտրոններ
- Կենսաբանության ֆակուլտետ
- Բուսաբանության Ãý սնկաբանության ամբիոն
Բուսաբանության Ãý սնկաբանության ամբիոն
Բուսաբանության Ãý սնկաբանության ամբիոնը հիմնադրվել է 1923 թ․: Ամբիոնի առաջին վարիչն է եղել պրոֆեսոր Հ. Լ. Բեդելյանը: ÁÂարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են հանրաճանաչ գիտնականներ, որոնց թվում՝ պրոֆեսոր Ն. Ա. ÁÂրոիցկին, ԽՍՀ̸ ԳԱ Ãý ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ա. Լ. Թախտաջյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Դ. Ն. ՏետերÃýնիկովա-Բաբայանը, դոցենտ Թ. Գ. Ծատուրյանը, պրոֆեսոր Ա. Պ. Մելիքյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ. Լ. Օսիպյանը։ 2005 թվականից Բուսաբանության Ãý սնկաբանության ամբիոնի վարիչն է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սիրանուշ Նանագյուլյանը։
Աշխարհահռչակ բուսաբան, ակադեմիկոս Ա. Լ. Թախտաջյանը ստեղծել է բարձրակարգ բույսերի դասակարգման նոր համակարգ՝ արտացոլելով էվոլյուցիան Ãý ֆիլոգենիան: Ծաղկավոր բույսերի առաջացման խնդիրների բացահայտման Ãý երկրագնդի ֆլորիստիկ շրջանների բաժանման ուղղությամբ կատարած աշխատանքները նրան բերել են համաշխարհային ճանաչում: Ա. Պ. Մելիքյանը, հետազոտելով բույսերի սերմերի անատոմիական կառուցվածքը, առաջինն է ցույց տվել, որ այն հնարավոր է օգտագործել կարգաբանության Ãý տաքսոնոմիական խմբերի ֆիլոգենիայի մեջ: Դ. Ն. ՏետերÃýնիկովա-Բաբայանը գյուղատնտեսական ինստիտուտում հիմնադրել է Ֆիտոպաթոլոգիայի ամբիոն, այնուհետÃý ԵՊՀ-ում՝ Ստորակարգ բույսերի ամբիոն: Ակադեմիկոս Լ. Լ. Օսիպյանը Հայաստանում դրել է փորձարարական սնկաբանության ուղղության հիմքը:
Ամբիոնում կատարվել են բուսական աշխարհի, սնկերի բազմակողմանի ու լայնածավալ ուսումնասիրություններ՝ ընդգրկելով բույսերի Ãý սնկերի ֆիլոգենիայի, էվոլյուցիոն Ãý աշխարհագրական, հնէաբուսաբանական, պալինոլոգիական, երկրաբուսաբանական Ãý այլ ուղղություններ, ինչպես նաÃý կատարվել է ՀՀ տարբեր շրջանների բույսերի ու սնկերի գույքագրում՝ ընդգրկելով կարգաբանական Ãý էկոլոգիական խմբերը: Կարվել են սննդի Ãý դեղերի սնկաբանական անվտանգությանն ուղղված հետազոտություններ:
Բուսաբանության Ãý սնկաբանության ամբիոնում այժմ աշխատանքներ են տարվում բուսականության, բարձրակարգ բույսերի, դեղաբույսերի Ãý բուսական ռեսուրսների, բժշկական սնկաբանության, սնկերի Ãý ջրիմուռների կենսատեխնոլոգիայի, ֆիտոպաթոլոգիայի ուղղությամբ: Ամբիոնի ուսումնական Ãý գիտական հերբարիումներում (ERHM Ãý ERCB) պահպանվում են ավելի քան 30000 նմուշներ, որոնք գրանցված են Հերբարիումների միջազգային կադաստրում (Index Herbariorum): Ամբիոնը սնկաբանական հետազոտությունների միակ գիտական Ãý ուսումնական կենտրոնն է հանրապետությունում:
Ամբիոնը համալրված է առաջատար մասնագետներով, որոնք պարբերաբար անցնում են վերապատրաստումներ, ներգրավված են միջազգային ու տեղական դրամաշնորհային մի շարք ծրագրերում: Ամբիոնի աշխատակիցները հեղինակ են բազմաթիվ մենագրությունների, ուսումնամեթոդական ձեռնարկների, հանրագիտարանների, Հայաստանի կարմիր գրքի, դպրոցական դասագրքերի, գիտական հոդվածների, որոնց մեծ մասը տպագրվում է բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային պարբերականներում։
Բուսաբանության Ãý սնկաբանության ամբիոնն իրականացնում է «» մագիստրոսական կրթական ծրագիրը։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ (պրոֆեսոր)
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ավագ լաբորանտ
դասախոս/ժամավճարով
Ավագ լաբորանտ
Դասախոս
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով