Երանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը հիմնադրվել է 1934 թ., սակայն նրա պատմության ակունքները սկսվում են համալսարանի հիմնադրման առաջին իսկ օրից: Ֆակուլտետը Հայաստանում կենսաբանության տարբեր բնագավառների գծով մասնագետների պատրաստման գիտակրթական հիմնական կենտրոններից է:
Ֆակուլտետում գործում են համալսարանական գիտակրթական կենտրոններ՝ Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնը Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների կենսավառելիքի նորարարական կենտրոնը: Գործում է նա Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ կան գիտական լաբորատորիաներ։ Ինստիտուտում կատարվում են գիտական հետազոտություններ հիմնականում մոլեկուլային բջջային կենսաբանության, մոլեկուլային կենսաֆիզիկայի, թաղանթների կենսաֆիզիկայի, կենսաքիմիայի, բուսաբանության սնկաբանության, մանրէաբանության, մանրէների բույսերի կենսատեխնոլոգիայի, մարդու մոլեկուլային գենետիկայի բջջագենետիկայի, գենային ինժեներիայի, կենդանաբանության հյուսվածքաբանության, մարդու կենդանիների բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի, կենսացենոզների էկոլոգիայի բնապահպանության ուղղություններով:
Ֆակուլտետի նշանավոր գիտնականները համագործակցում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Ռուսաստանի այլ երկրների գիտակրթական հաստատությունների մասնագետների հետ, որպես հրավիրյալ դասախոսներ հանդես են գալիս դասախոսություններով, գիտական զեկուցումներով: Ֆակուլտետի դասախոսները պարբերաբար վերապատրաստումներ են անցնում միջազգային հեղինակավոր ուսումնական գիտական հաստատություններում, ինչպես նա ներգրավված են միջազգային հետազոտական ծրագրերում։
Ֆակուլտետում գործում է ուսուցման եռաստիճան համակարգ` բակալավրիատական, մագիստրոսական ասպիրանտական։
Բակալավրիատի ուսանողները կամընտրաբար (վճարովի հիմունքով) հնարավորություն ունեն մասնակցելու մանկավարժական կրթաբլոկի դասընթացներին ստանալու մանկավարժի որակավորում։ Ուսանողների տեսական գիտելիքներն ամրապնդվում են Ծաղկաձորում Հանքավանում գտնվող ԵՊՀ ուսումնաարտադրական բազաներում անցկացվող ուսումնական պրակտիկաների ընթացքում։ Մասնագիտական պրակտիկաներ անցկացվում են նա գիտահետազոտական, արտադրական, բժշկական տարբեր կազմակերպություններում ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններում: Մանկավարժի որակավորման դասընթացներին մասնակցող ուսանողների համար բակալավրիատի երրորդ չորրորդ կուրսերում կազմակերպվում է նա մանկավարժական պրակտիկա Երանի դպրոցներում:
ոխանակման ծրագրերի շրջանակում ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեն կրթություն ստանալու արտերկրի հեղինակավոր համալսարաններում։ Նրանք, ուսումնառությանը զուգահեռ, ակտիվորեն մասնակցում են ինչպես Ուսանողական խորհրդի Ուսանողական գիտական ընկերության, այնպես էլ համալսարանում գործող Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի կազմակերպած միջոցառումներին, ինչի շնորհիվ ուսանողական կյանքը դառնում է առավել հետաքրքիր բովանդակալից։
Ֆակուլտետի շրջանավարտների աշխատանքային ոլորտը բազմաճյուղ է՝ ուսումնական գիտական հաստատություններ (բուհեր, հանրակրթական դպրոցներ, գիտահետազոտական ինստիտուտներ), ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններ, բնապահպանության, սննդարդյունաբերության, կենսատեխնոլոգիայի տարբեր բնագավառներ: Ֆակուլտետի շրջանավարտներից շատերը միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ են, որոնք հաջողությամբ աշխատել աշխատում են արտասահմանյան երկրների գիտակրթական առաջատար կենտրոններում: