- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ կրթական կենտրոններ
- Կենսաբանության ֆակուլտետ
- Էկոլոգիայի բնության պահպանության ամբիոն
Էկոլոգիայի բնության պահպանության ամբիոն
Էկոլոգիայի բնության պահպանության ամբիոնը հիմնադրել է ակադեմիկոս Գ․ Ս․ Դավթյանը 1983 թ.։ Այն ձավորվել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում 1957 թվականից գործող Ագրոքիմիայի հողագիտության ամբիոնի հիմքի վրա:
Տարբեր տարիների ամբիոնում դասավանդել են այնպիսի ճանաչված մասնագետներ, ինչպիսիք են Ա․ Շ․ Գալստյանը, Լ․ Գ․ Եսայանը, Ջ․ Հ․ Մելիք-Խաչատրյանը, Կ․ Վ․ Գրիգորյանը ուրիշներ։
Էկոլոգիայի բնության պահպանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարն է կենսաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ Սյուզաննա Սայաթի Եսոյանը:
Ամբիոնում տարվում են աշխատանքներ դասավանդման գիտահետազոտական գործունեության ժամանակակից պահանջներին համապատասխան որակ ապահովելու երիտասարդ մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Մշտապես կատարելագործվող ուսումնական ծրագրերը համապատասխանում են կրթական համակարգի աշխատաշուկայի արդիական պահանջներին: Ներկայում ամբիոնի դասախոսները դասավանդում են մասնագիտական դասընթացներ Կենսաբանության ֆակուլտետում գործող կրթական տարբեր ծրագրերում, ինչպես նա «Էկոլոգիայի բնապահպանության հիմունքներ» պարտադիր դասընթացը ԵՊՀ ֆակուլտետների մեծ մասում՝ կիրառելով հեռավար դասավանդման ժամանակակից տեխնոլոգիաները:
Ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության էկոլոգիական արդի հիմնախնդիրների (հողերի աղակալում, հողերի՝ ծանր մետաղներով աղտոտում, ջրային էկոհամակարգերի աղտոտում այլն) ուսումնասիրությանը դրանց լուծման ուղիների առաջարկմանը, ինչպես նա ընդհանուր էկոլոգիական հիմնահարցերի (կենսաբազմազանության գնահատում, էկոհամակարգերի տեսակային բազմազանության կայունության մոդելավորում) հետազոտմանը։ Ամբիոնը համագործակցում է ինչպես հանրապետության տարբեր բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների, ՀՀ կառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, այնպես էլ արտասահմանյան առաջատար գիտական կազմակերպությունների հետ:
Ամբիոնն իրականացնում է «Էկոլոգիա կենսառեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագիրը։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, ասիստենտ
Դոցենտ
Դոցենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Դասախոս
Դասախոս
դասախոս/ժամավճարով