- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ կրթական կենտրոններ
- Կենսաբանության ֆակուլտետ
- Կենսաֆիզիկայի ամբիոն
Կենսաֆիզիկայի ամբիոն
Կենսաֆիզիկայի ամբիոնը կազմավորվել է 1963 թ., իսկ 1964 թ. ամբիոնի հենքի վրա ստեղծվել է Կենսաֆիզիկայի բաժինը: Ամբիոնի հիմնադիր վարիչն է եղել պրոֆեսոր Գերասիմ Փանոսյանը, որը շուրջ 28 տարի ղեկավարել է ամբիոնը: Այնուհետ 1984-1988 թթ. ամբիոնի վարիչ է եղել կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Մարտիրոսովը: 1994-2000 թթ. ամբիոնը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գորգյանը: 2001 թվականից Կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչն է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պողոս Վարդանյանը:
Հիմնադրման օրվանից ամբիոնում կատարվել են գիտահետազոտական աշխատանքներ տարբեր ուղղություններով, մասնավորապես ուսումնասիրվել են տարբեր կենսահամակարգերում գերթույլ լուսարձակումը ազատ ռադիկալային պրոցեսները։ Ամբիոնի աշխատակիցները նա կատարել կատարում են կառուցվածքային գործառնական փոխհարաբերությունների, նուկլեինաթթուների հետ կենսաբանորեն ակտիվ միացությունների փոխազդեցության մեխանիզմների ուսումնասիրություններ ենթաբջջային մակարդակում, իսկ բջջային մակարդակում հետազոտում են մանրէների, բուսական կենդանական բջջի թաղանթների գործառնական առանձնահատկությունները բնականոն ախտաբանական վիճակներում:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնի հենքի վրա 2002 թ․ ֆակուլտետում ներդրվել է «Կենսաինֆորմատիկա» բաժինը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին մասնագիտանալու կենսաֆիզիկայի, առողջապահության այլ բնագավառներում:
Կենսաֆիզիկայի ամբիոնն իրականացնում է բակալավրիատական «Կեսաֆիզիկա», «Կենսաինֆորմատիկա» մագիստրոսական կրթական ծրագրերը։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ (պրոֆեսոր)
Դոցենտ
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով