Հիմնարար կիրառական ֆիզիոլոգիա
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Կրթական ծրագրի ուսուցման ձը առկա է, ուսումնառության տողությունը՝ 2 տարի, ուսման վարձի չափը՝ 550 000 ՀՀ դրամ, շնորհվող որակավորումը՝ կենսաբանության մագիստրոս։
«Հիմնարար կիրառական ֆիզիոլոգիա» մագիստրոսական ծրագիրը բաղկացած է 2 հիմնական կառուցամասերից` ուսումնական հետազոտական, որոնցից յուրաքանչյուրով նախատեսված աշխատանքները կատարվում են ուսումնական հետազոտական կառուցամասերի համամասնությամբ։
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննության անցկացման ձաչափը՝ բանավոր։ Ընդունելության քննության հարցաշարը՝ «Ընդունելություն» բաժնում։
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները ախտաբանական ֆիզիոլոգիայի, հյուսվածքաբանության, իմունոլոգիայի, հոգեֆիզիոլոգիայի, նյարդաֆիզիոլոգիայի, արյունաբանության, մարդու սաղմնաբանության, բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի բնագավառներում՝ հետազոտական լաբորատոր աշխատանքներ կատարելու համար, օժտել ուսանողներին ախտաբանական ֆիզիոլոգիայի, անատոմիայի, հյուսվածքաբանության, իմունոլոգիայի, մարդու սաղմնաբանության, հոգեֆիզիոլոգիայի, նյարդաֆիզիոլոգիայի, արյունաբանության, բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի բնագավառում համապատասխան գիտելիքներով հմտություններով, զարգացնել հետազոտական աշխատանքներ կատարելու հմտությունները, ուսանողներին ունակ դարձնել առաջարկելու միջոցներ, որոնք կարող են շտկել ծայրահեղ տարբեր գործոններով հրահրված ախտաբանական իրավիճակները:
Առավելությունները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի ներկայացնելու հիմնավորելու մարդու կենդանիների օրգանիզմների օրգան համակարգերի ախտաբանական գործընթացների հիմնախնդիրները, լուսաբանելու ընդհանուր մասնավոր ախտաբանական կազմաբանության հիմնական խնդիրները, ներկայացնելու հիմնավորելու արյան, արյունամակարդման, արյունաստեղծ համակարգերի գործառույթները, ճանաչելու նկարագրելու արյան հիվանդությունները դրանց ծագման մեխանիզմները, բացատրելու հոգեֆիզիոլոգիական գործընթացների վարքագծի ձավորման, զարգացման ուղեղային ապահովման մեխանիզմները, քննարկելու հոգեկան առողջության գլխավոր չափանիշները հոգեկան գործունեության ախտաբանության հիմնական դրույթները, հոգեկանի ծագման հիմնական սկզբունքները, հոգեկան հիվանդությունների մեխանիզմները:
Ուսանողը կկարողանա ճանաչել լուսային մանրադիտակի տակ մարդու տարբեր կենդանիների հյուսվածքները օրգանները, նրանց բաղադրիչ տարրերը, տարբերել սաղմնային հետսաղմնային զարգացման փուլերը, բացատրել օրգանիզմների բնական ռեզիստենտության ձեռքբերովի իմունիտետների տեսակները, իմունային համակարգի օրգանային, բջջային մոլեկուլային կազմավորվածության առանձնահատկությունները, բջջային հումորալ իմունային ռեակցիաների օրինաչափությունները, ձեռքբերովի իմունիտետի ձավորման հիմնական բոլոր մեխանիզմները, գնահատել oնտոգենեզի կայունության բջջային հոմեոստազի աստիճանը տարբեր էքստրեմալ իրավիճակներում:
Կարիերայի հնարավորությունները
«Հիմնարար կիրառական ֆիզիոլոգիա» ծրագրի շրջանակում փոխկապակցվում են տեսական գործնական բաղադրիչները՝ մասնագիտական ոլորտում շրջանավարտների գործունեություն ծավալելու պատրաստվածությունն ապահովելու նպատակով: «Հիմնարար կիրառական ֆիզիոլոգիա» ծրագրի շրջանավարտները կարող են իրենց հետագա մասնագիտական գործունեությունը ծավալել բժշկական ախտորոշիչ լաբորատորիաներում, գիտահետազոտական ինստիտուտներում, միջին բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում, շարունակել իրենց ուսումը բարձրագույն կրթության երրորդ մակարդակում՝ կենսաբանության բժշկակենսաբանության բնագավառում:
Ծրագրի շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել «Կլինիկական լաբորատոր ախտորոշում» «Մարդու սաղմնաբանություն» մասնագիտությամբ օրդինատուրայում հետագա մասնագիտական գործունեությունը ծավալել բժշկական ախտորոշիչ լաբորատորիաներում, գիտահետազոտական ինստիտուտներում, միջին բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում այլն:
Կոնտակտներ
Կրթական ծրագրի ղեկավար՝ Աննա Ֆելիքսի Կարապետյան
Հեռ․՝ (+374 91) 349 136
Էլհասցե՝&Բ;annakarapetyan@ysu.am, biology@ysu.am